▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կապանում ևս մեկ ադրբեջանցու են բռնել»․ Նիկողոս Հովհաննիսյան

«Կապանում ևս մեկ ադրբեջանցու են բռնել»․ Նիկողոս Հովհաննիսյան

Ավելի վաղ, լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան հետևյալ գրառումն էր արել․ ««Կապանում ևս մեկ ադրբեջանցու են բռնել, ուղղակի չեն ասում»։ Այս տեղեկությունն եմ ստացել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Շաքիում զինված ադրբեջանցի են բռնել։ Հակված եմ հավատալ տեղեկությանը, ասեմ, թե ինչու:
Արդյո՞ք մենք կիմանայինք, որ Հայաստանի տարածք է ներթափանցել զինված ադրբեջանցի զինծառայող, եթե նա չկրակեր հայ ընտանիքի վրա։ Ես կարծում եմ, որ չէինք իմանա։
Զինված ադրբեջանցու՝ Հայաստանում գտնվելու մասին տեղեկությունը կար, և «Իշխանություն» լրատվականը երեք օր շարունակ փորձել է ճշտել պետական իրավասու մարմիններից։ Ապարդյուն։ Չէին պատասխանում, խուսափում էին, մատների վրա ֆռռացնում։ Ինչո՞ւ։ Որովհետև «խաղաղության» համատեքստում զինված ադրբեջանցու ներթափանցումը պարզապես անհարմար տեղեկություն էր՝ այն քանդում էր իշխանության՝ անվտանգ և ապահով սահմանների մասին խոստումները։
Այդ օրերին կառավարությունում Անվտանգության խորհրդի նիստ է եղել, և հենց այդ ժամանակ էլ պետք է որոշված լիներ՝ ինչպես վարվել Հայաստանի տարածք մտած ադրբեջանցու հետ։ Ենթադրում եմ՝ նպատակն իսկապես եղել է նրան սուսուփուս հետ վերադարձնելը՝ առանց հանրային աղմուկի, որպեսզի նախ չփլուզվեր «առանց խրամատ անվտանգ սահմանների» եւ «հաստատված խաղաղության» մասին խոստումները, եւ հետո, որ գերիների փոխանակման հանրային պահանջ չձեւավորվեր։
Հիմա, երբ ԱԱԾ-ն հերքում է Հայաստանի ինքնիշխան տարածք մեկից ավելի ադրբեջանցի զինծառայողների ներթափանցման մասին տեղեկությունը, ես այդ հերքմանը չեմ հավատում։ Ենթադրում եմ՝ մինչև Շաքիի դեպքը բռնել են ու սուսուփուս հետ վերադարձրել:
Այս պատմության ամենախայտառակ ու ամենավտանգավոր կողմն այն է, որ Հայաստանի պետական սահմանը հսկում են և՛ ԱԱԾ-ն, և՛ ՊՆ-ն, սակայն, ըստ ԱԱԾ-ի, Հայաստանի տարածք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին հայկական կողմը տեղեկացել է Ադրբեջանի ԱԱԾ-ից։
Սա խոսում է Նիկոլ Փաշինյանի խոստացած անվտանգ Հայաստանի մասին․ մեր պետությունն իր սահմանը հատած զինված անձի մասին տեղեկությունը ստանում է Ադրբեջանի հատուկ ծառայությունից»։

***

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընդդիմադիր լիներ՝ կբռնեին…
Արդեն խոսվում է Հայաստանի տարածքում 2-րդ ադրբեջանցուն բռնելու մասին։ Այդ մասին հրապարակում է արել լրագրող Լիա Սարգսյանը։ Սա պարզապես խայտառակություն չէ, սա խոսում է Հայաստանի ներքին ու արտաքին անվտանգային համակարգի խորքային ճգնաժամի մասին։ Նիկոլ Փաշինյանի անմիջական ենթակայության տակ գտնվող ԱԱԾ-ն չի կարողացել կանխել Շաքիի ողբերգությունը, երբ Հայաստան եկած զինված ադրբեջանցին ներխուժել է հայկական ընտանիք։ Հիմա խոսվում է 2-րդ ադրբեջանցու մասին, իսկ միգուցե կա նաև 3-րդ, 4-րդ զինված ադրբեջանցի՞ն։
Լավ ենք հիշում, թե մինչև ատամները ԱԱԾ-ականները ինչպես էին ներխուժել «Մայր Հայաստանի» գրասենյակ ու Անդրանիկ Թևանյանի բնակարան, ինչ «տիտանական միտք» են գործադրել գործ կարելու համար, ինչ «հերոսությամբ» էին ձերբակալում Քննչական կոմիտեի դարպասների դիմաց կանգնած Թևանյանին, ինչ անձնազոհությամբ էին գետնին տապալում 70-ամյա Գագիկ Ծառուկյանին։ Էլ չենք խոսում այն մասին, թե ինչ հսկայական ռեսուրս ու մարդաուժ են ծախսել ընդդիմադիրներին հետևելու ու գաղտնալսելու համար։ Այսինքն՝ ուժայինների «լակատորները» արդյունավետ աշխատում են ընդդիմադիրներ որսալու ու չեզոքացնելու առումով։ Այ որ ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցի ասկյարը կամ ասկյարները ընդդիմադիր լինեին ու սպառնային Նիկոլ Փաշինյանի իշխանությանը՝ 2 րոպեում կչեզոքացվեին։
Իշխանությունը վաղուց սպառել է վստահության ռեսուրսը։ Սպառումը սկսվեց 44-օրյա պատերազմի օրերին, երբ 44 օր հասարակությանը կերակրում էին ստով ու կեղծիքով։ Քաղաքացիներն հիմա ավելի շատ հավատում են լրագրողների ու քաղաքացիների տեղեկություններին, քան արծրունացած իշխանական համակարգին, որը հիմնականում զբաղված է մանիպուլյացիաներով։ Իսկ Հայաստանի քաղաքացին գրեթե անպաշտպան է մնացել ներքին ու արտաքին վտանգների առջև»։

Հասարակություն ավելին