|
Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացվող «Քաղաքական հրամայական. բնության պահպանությունը՝ հանուն խաղաղության, անվտանգության և կայուն զարգացման» թեմայով կլոր սեղան-քննարկմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով: «COP ձևաչափի ամենակարևոր շեշտադրումն այն, է, որ բնության ու կենսաբազմազանության հարցերում հնարավոր չէ հաջողություն գրանցել առանձին վերցրած երկրում: Եթե չեմ սխալվում, այսօրվա ելույթում ԻԻՀ նախագահն ասաց՝ բնությունն ու կենսաբազմազանությունը սահմաններ չեն ճանաչում: Կենդանիները մի երկրից մյուս երկիր անցնելու համար չեն դիմում վիզայի կամ այլ փաստաթղթերի համար, հետևաբար, առանձին վերցրած երկրում շրջակա միջավայրի պահպանության, պաշտպանության առումով հաջողություն գրանցել հանարվոր չէ: Հակամարտությունները ոչ միայն վնասներ են բերում, այլև շատ դեպքերում բացառում են երկրների համագործակցությունը կենսաբազմազանության տրամաբանության մեջ ու սրանով վնասներն է՛լ ավելի են ընդգծվում: Իհարկե, խաղաղությունը, կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, թե՛ անդրսահմանային իմաստներով»,- ասաց Փաշինյանը: Դիտեք նաև՝ |
«Կենդանիները մի երկրից մյուս երկիր անցնելիս չեն դիմում վիզայի համար». Նիկոլ Փաշինյան
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


