▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կեղծված են և՛ ՀՀ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը․ Հրաչյա Հակոբյան

 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հերքում…

Օրեր առաջ ռուսական կայքերից մեկում հրապարակվել է հոդված, ըստ որի՝ ես իմ զորակցությունն եմ հայտնում Ռուսաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին` ի աջակցություն Ալեքսեյ Նավալնիին։ 

Ավելին, հոդվածին կից հրապարակել են իբրև թե իմ կողմից «Բաց հասարակություն» համաշխարհային ֆոնդի նախագահ Գրեյ Թեյլորին ուղղված նամակ:

Այս ամենն իրականությանը չի համապատասխանում։ Կեղծված են և՛ ՀՀ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը:

Հ.գ. Պատրաստվում եմ առաջիկայում դիմել իրավապահ մարմիններին»:

Հասարակություն ավելին