▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կրակոցներ՝ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում»

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կրակոցներ՝ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ.
«Իշխանություն» լրատվականին հայտնում են, որ անցած գիշեր Աշտարակ քաղաքում հրազենային կրակոցների հետևանքով սպանվել է Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի բնակիչ Ծերուն Մկրտչի Հարությունյանը։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Հարությունյանի ուղղությամբ կրակոցներ են արձակել, ինչից հետո նրան տեղափոխել են Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ վերջինս մահացել է։
Աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում. նա Էջմիածնում որպես քրեական հեղինակություն հայտնի, «Բուլդ» մականվամբ Հայկ Վիկտորի Հարությունյանի մտերիմ ընկերն էր»։

Հասարակություն ավելին