▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լարված իրավիճակ Աջափնյակում․ թաղապետը տնտեսվարողներին անվանում է «բուդկա պաշտպանողներ»

 

 

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Լարված իրավիճակ Աջափնյակում

Աջափնյակի թաղապետը տնտեսվարողներին անվանում է «բուդկա պաշտպանողներ»:

***

«Այ, բուտկի պաշտպան, սա հանրային գերակա շահ է». իրադրությունը լարվեց Երևանի Շինարարների փողոցում, որտեղ քանդում են կրպակները

Պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի և քաղաքապետարանի աշխատակցի միջև վեճ սկսվեց։ Կրպակատերերին, թեև ասել էին, որ առավոտյան են սկսելու քանդման աշխատանքները, սակայն որոշումը փոխվել է ու հիմա են սկսել քանդել։ «Հայաստան» խմբակցության պատգամավորն այնտեղ էր` պաշտպանելու կրպակատերերի շահերը։

«Քաղաքապետն ինչ ասի, պիտի անե՞ք». Երևանի Շինարարների փողոցում կրպակների քանդումը դադարեցրեցին

Կրպակատերերից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց ասել էին, որ երեքշաբթի առավոտյան են գալու քանդեն, և իրենք պլանավորել էին գիշերն իրենց ապրանքը հանել։

«Հիմա եթե չլիներ մեր դիմադրությունը, պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն ու լրագրողներն այստեղ չլինեին, քանդելու էին»,–ասաց նա։

Հասարակություն ավելին