▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լեռնային Ղարաբաղի թեման հանգիստ չի թողնում Ալիևի կամակատար Փաշինյանին»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի՞նչ է ուզում Փաշինյանը Արցախից․․․
Լեռնային Ղարաբաղի թեման հանգիստ չի թողնում Ալիևի կամակատար Փաշինյանին։ Ինչպես կրիմինալիստիկայում կա օրինաչափություն, որ հանցագործը վերադառնում է իր գործած հանցանքի վայր, այնպես էլ Փաշինյանը շարունակ վերադառնում է Արցախի հարցին։ Ընդ որում, երեկվա ելույթի որոշ դրվագներ ինձ հիշեցնում էին Ֆյոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպից որոշ հատվածներ։ Հատկապես այն մասը, երբ Ռոդիոն Ռասկոլնիկովը փորձում էր գտնել իր հանցանքի արդարացման «վեհ» կամ «տրամաբանական» ինքնարդարացումներ։ Փաշինյանն էլ այդ հոգեվիճակում է, նա բոլորից լավ գիտի, թե ինչ է արել, ինչպիսի որոշումներ է կայացրել պատերազմից առաջ, ընթացքում և հետո, ինչպես է հազարավոր կյանքեր կործանել, ինչպես է Ալիևին փաստացի օգնել իրագործել Արցախում էթնիկ զտում: Առաջ չէի գրի նման բան, բայց հիմա ինձ համար արդեն ակնհայտ է, թե ինչու է նա համառորեն մաքրում Ալիևին էթնիկ զտման թեմայից, որովհետև իր ենթագիտակցության և գիտակցության մեջ գիտի՝ ինքն է իր քայլերով ու որոշումներով հնարավոր դարձրել դա․․․
Եթե Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած, անհավասարակշիռ ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության և սերունդների առաջ, ապա նա չարաչար սխալվում է․ նա եղել ու մնալու է պատմության մեջ որպես Արցախը հանձնած ղեկավար։
Նա առհասարակ չգիտի, որ պատմությունը միշտ բերում ու բոլորին դնում է իրենց տեղերում, նա չգիտի, որ անգամ Ստալինի, Բերիայի և ահ ու սարսափ տարածող այլ գործիչների ողջ արածն ու ասածը, ողջ քարոզչական գործը կարող է հաշված ժամերում անհետանալ իրենց մահից կամ ձերբակալվելուց հետո։ Իսկ հետո պատմությունը բոլորին կդնի իր տեղը․․․ Այնպես որ մեզ նյարդայնացնող արցախատյաց ելույթները իրականում ինքնաարդարացման չստացված փորձեր են ընդամենը, բայց, ինչպես «Ոճիր և պատիժ» վեպում է ասվում՝ «Ամեն ինչում կա մի սահման, որից այն կողմ անցնելը վտանգավոր է, քանզի մեկ անգամ անցնելուց հետո անհնար է հետ դառնալ»...»։

info@asekose.am/095519696
Քաղաքական ավելին