▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մայորը համածառայակիցների ներկայությամբ սրբիչով քերել է զինվորի դեմքը»․ սկանդալային միջադեպ

Հրապարակ.am-ը գրում է. «Սյունիքի զորամասերից մեկում ամիսներ առաջ ժամկետային զինծառայողի նկատմամբ բռնության դեպք է տեղի ունեցել, որը, ըստ մեզ փոխանցված տեղեկությունների, դուրս է եկել նաև իրավապահների տեսադաշտ։
Մեզ պատմեցին, որ զորամասի մայոր Վահե Աբրահամյանը ֆիզիկական բռնության է ենթարկել ժամկետային զինծառայող Յուրա Մացակյանին՝ վերջինիս ոչ պատշաճ սափրվելու համար։ Մասնավորապես, զինծառայողը, ըստ այդ տեղեկությունների, «շուշաթրաշ» չի արել, ինչից հետո մայորը, համածառայակիցների ներկայությամբ, սրբիչով քերելու միջոցով սափրել է նրա դեմքը։

Զինծառայողին մայորը պատճառել է ֆիզիկական և հոգեբանական տառապանք։ Դեպքով մայորին մեղադրանք է առաջադրվել, իսկ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին