▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեղրիի ձերբակալված քաղաքապետը լինելու է աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններում իշխանության թեկնածուն

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած երեկ մեծ աղմուկ բարձրացավ Մեղրիի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանի ձերբակալման լուրից, որին մեղադրում են յուրացումների ու չարաշահումների մեջ, սակայն, մեր տեղեկություններով, հենց նա է աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններում լինելու իշխանության թեկնածուն։ Նա Մեղրիի ՔՊ կառույցի ղեկավարն է, նախկին սամվելբաբայանական, սակայն ՔՊ-ն այլ հարմար թեկնածու չունի, ուստի կառաջադրի նրան։

Այսօր սկսվելու են հոկտեմբերի 25-ի ընտրությունների առաջադրումները, Մեղրիից իմացանք, որ բոլոր իշխանամետ ուժերն առաջադրվելու են, որ հետո հետընտրական կոալիցիա կազմեն՝ Արամ Զավենիչի «Հանրապետությունը», Շիրինյանի կուսակցությունը և այլն»։

Մամուլ ավելին