Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Թարմացում-ԱԱԾ-ն արձագանքեց ու պնդեց, որ Մեղրիում ենթադրյալ ադրբեջանցիների ներթափանցման ու որոնողական աշխատանքերի իրականացման մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում։
«Այն ամբողջությամբ ապատեղեկատվություն է»,- «Փաստինֆո»-ին պնդել են կառույցից։
«Դեպքի մասին հայտնել է «24 News » լրատվականը՝ նշելով, որ Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիների։
«Ադրբեջանի հետ սահմանակից Մեղրիի Կուրիս գյուղում գիշերը գյուղացիները տեսել են երեք քաղաքացիական հագնված անձանց, որոնք, ըստ ականատեսների, ամենայն հավանականությամբ ադրբեջանցիներ են եղել:
Հետները զրուցելուց հետո այդ անձինք փախել են, գյուղում ու հարակից շրջաններում անմիջապես սկսվել են որոնողական աշխատանքները»,- գրում է ԶԼՄ-ն:
ԱԱԾ-ից ավելի վաղ մեզ հետ զրույցում չէին հերքել և չէին հաստատել լուրը՝ խնդրելով գրավոր հարցում ուղարկել։
Նյութի թողարկումից հետո, երբ նկատել էինք, որ հանրային հետաքրքրության ու բոլորիս անվտանգության վերաբերող հարցերին ԱԱԾ-ն պարտավոր է պատասխանել անմիջապես, ոչ թե մեկ ամիս հետո, ԱԱԾ-ն որոշեց հանդես գալ հերքմամբ»,-գրում է «Փաստինֆո»-ն։
***
Թարմացում-ԱԱԾ-ն չի հերքում՝ Մեղրիում երեք ադրբեջանցիների հնարավոր ներթափանցման և նրանց փնտրելու մասին տեղեկությունները։ «Փաստինֆո»-ն է գրում ու մանրամասնում ․ «Դեպքի մասին հայտնել է «24 News » լրատվականը՝ նշելով, որ Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիների։
«Ադրբեջանի հետ սահմանակից Մեղրիի Կուրիս գյուղում գիշերը գյուղացիները տեսել են երեք քաղաքացիական հագնված անձանց, որոնք, ըստ ականատեսների, ամենայն հավանականությամբ ադրբեջանցիներ են եղել:
Հետները զրուցելուց հետո այդ անձինք փախել են, գյուղում ու հարակից շրջաններում անմիջապես սկսվել են որոնողական աշխատանքները»,- գրում է ԶԼՄ-ն:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում ոչ հաստատել են, ոչ հերքել լուրը՝ խնդրելով գրավոր հարցում ուղարկել, մինչդեռ հարցը վերաբերում է հանրային հետաքրքրության ու բոլորիս անվտանգությանը վերաբերող թեմային, որի վերաբերյալ ԱԱԾ-ն պարտավոր է անհապաղ հանդես գալ հայտարարությամբ՝ առանց սպաելու հարցումների, առավել եւս գրավոր, որին պատասխանելը տեւում է ամիսներ»։
***
Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիների. 24Նյուզ
Ադրբեջանի հետ սահմանակից Մեղրիի Կուրիս գյուղում գիշերը գյուղացիները տեսել են երեք քաղաքացիական հագնված անձանց, որոնք, ըստ ականատեսների, ամենայն հավանականությամբ ադրբեջանցիներ են եղել:
Հետները զրուցելուց հետո այդ անձինք փախել են, գյուղում ու հարակից շրջաններում անմիջապես սկսվել են որոնողական աշխատանքները: Գյուղացիներից մեկը 24Նյուզ-ին փոխանցել է, որ բացի հայկական ծառայություններից, նաև այդ անձանց փնտրելու գործին են միացել տեղի ռուսական ուղեկալի սահմանապահներն իրենց ԱԹՍ-ներով:


