Բլոգեր Նուշ Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով/դիտեք այս հղումով/․
Հիմա կյանքիս ամենածանր շրջանն եմ ապրում: Գիտեմ՝ հազարավոր մարդիկ սպասում են իմ խոսքերին, պատմություններին… բայց կորտված եմ ահավոր... ուղղակի խոսքեր չկան։
Այն փոքրիկ՝ նույնիսկ 0.1% հույսը, որ մի ամբողջ տարի պահել էի սրտումս, մարեց։
Ռոբերտի մահվան մասին մեծ աղջկաս ասել էի։ Արիանային՝ ոչ։ Երեք տարեկան երեխային ինչպե՞ս բացատրես նման բան…
Բայց հենց այդ օրը, երբ տուն մտավ ու տեսավ պապայի նկարը, նրա ապրածը ինձ ապշեցրեց։ Եթե միայն պատմեի, երևի դժվար լիներ պատկերացնել, թե այդքան փոքր երեխան որքան խոր կարող է զգալ։
Այս օրերին ինչ պատճառով էլ լացի, մի պահից գնում է, վերցնում պապայի նկարը ու շարունակում լացել՝ իրեն նայելով։ Կարոտում է։ Փնտրում է։
Երկար ասում էր՝ «պապան հիվանդանոցում է»։ Մի օր ասացի՝ «ոչ, պապան երկնքում է»։ Բայց հասկացա՝ նա դեռ չի կարող ամբողջությամբ հասկանալ։
Այսօր նրան տարանք Ռոբերտի գերեզմանին։ Չգիտեմ՝ այդ տեսանյութը երբևէ կկարողանամ տեղադրել, թե ոչ։
Այս ռիլը այս մեկ ամսվա տարբեր օրերից է։ Իհարկե, Արիանան նաև ժպտացել է, խաղացել, ուրախացել։ Բայց ես դեռ այն վիճակում չեմ, որ այստեղ ուրախ տեսանյութերով վերադառնամ սովորական կյանքին։ Տեսնում եմ՝ շատերդ գրում եք՝ «Արիանային կարոտել ենք»։ Ժամանակի ընթացքում դա էլ կլինի։
Իմ ցավը գուցե տանեմ։ Բայց երեխաներիս ցավը տեսնելը․․․


