▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի քանի ամիս առաջ չգիտեին՝ Գյումրին քաղաք է, թե գյուղ․․․ Սարիկ Մինասյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Գյումրու օր» տոնակատարությանը։

«Ցավով պիտի արձանագրենք, որ ՀՀ երկրորդ քաղաքի օրը, տոնական միջոցառումների ցանկն ու արտիստներին որոշում են այնպիսի մարդիկ, որոնք ընդամենը մի քանի ամիս առաջ նույնիսկ չգիտեին՝ Գյումրին քաղաք է, թե գյուղ: Բայց հասկանալի է, որպես «փող» սիրող ու «ծախսող» ուժ քաղաքիս օրը փորձում եք ծախել գյումրեցիներին։

Չի՛ ստացվի։ Գյումրեցին չի վաճառվել և երբեք չի՛ վաճառվի։

Անշուշտ, գյումրեցին արժանի է տոնի, բայց ոչ «ուժեղ» մեծահարուստի կողմից մատուցված տոնի։ Գյումրեցին արժանի է իր նման թասիբով, պատասխանատու և նվիրական իշխանության, այնպիսի իշխանության, որը տարվա 365 օրը կդարձնի տոների ու մեծ փոփոխությունների օրեր։

Գյումրիում արտահերթ ընտրությունները մոտ են ու անխուսափելի։ Լավ օր գյումրեցիներիս։

Սիրում եմ Ձեզ՝ Ձեր Սարիկ»,- գրել է պատգամավորը։

Գրառմանը կից՝ Մինասյանը վերահրապարակել է հայտնի տեսանյութը։

***

Հավելենք, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն էլ անդրադարձել է Գյումրիի օրվա հետ կապված ՔՊ-ականների արձագանքներին։

«ՔՊ-ականներն այնպես են նեղվել, որ Գյումրին հրաշալի տոն է ունեցել, կարծես, խանգարել ենք, որ հերթական մի քանի միլիոն դոլարը բյուջեից դուրս գրեն՝ մի համերգ կազմակերպելու համար»,- նշել է Կարապետյանը։

Նա հիշեցրել է, որ COP17-ի համար 30 միլիոն դոլար են բյուջեից դուրս գրել։

 

Հասարակություն ավելին