▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մոսկվայում Հայկ Սարգսյանի բերած մարդը սադրեց․ պարզվեց՝ քրեական հեղինակություն է»․ Ալեն Սիմոնյան

«Հայկ Սարգսյանի հետ կապված շատ պատմություններ կան՝ պետհամարանիշերի, քրեական ենթամշակույթի և այլն»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ ներկայացնելով Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից մի դրվագ։ «Ինքը իմ հետ եկել էր Մոսկվա, և երբ պատվիրակությունով հյուրանոցի նախամուտքում նստած սպասում էինք, որպեսզի հանդիպման գնանք, Հայկն ինձ առաջ քաշեց, ասաց «պապայի ընկերն ա, մեր ընտանիքի ընկերն ա, կարելի՞ ա գա, պարո՛ն Սիմոնյան», ասացի՝ հա։ Ներս մտավ մի անձնավորություն, որին ես չէի ճանաչում, հետո իմացա՝ ով ա։ Նրա ներկայությունը բերեց կոնֆլիկտի, որի ժամանակ ինքը բռնեց իմ ձեռքից, ԱԺ նախագահի ձեռքից քաշեց, ես իրա վրա բղավեցի, և վերջում պարզվեց, որ դա շատ հայտնի քրեական հեղինակություն է»,- մանրամասնեց Սիմոնյանը։

Նշենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել էր Ալեն Սիմոնյանի հետ Մոսկվա այցի մասին։

Կարդացեք նաև՝ 

Ալեն Սիմոնյանը պնդում է` չեն պատրաստվում ինչ–որ երկրի կախվածությունը փոխարինել մեկ այլ երկրից կախվածությամբ։

Այս պնդումը նա արեց ԱԺ–ում` պատասխանելով գազի գնի և մատակարարների վերաբերյալ լրագրողների հարցին։ «Մենք պատրաստվում ենք բոլոր հնարավոր տեղերից գազ առնել։ Եթե ՌԴ–ն մեզ գազ տա` Ռուսաստանից առնել, եթե Ադրբեջանը տա` Ադրբեջանից, եթե Իրանը, Թուրքիան տան` իրենցից միևնույն ժամանակ»,–ասաց ՀՀ ԱԽՔ–ը` պնդելով, թե ռուսական գազը էժան չէ և միայն դոլարով չի չափվում։

Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խմ-ի դիմաց 177 դոլարով։ Միևնույն ժամանակ, գազի արժեքը ԵՄ երկրների մեծ մասի համար կազմում է մոտ 600 դոլար:

***

Ալեն Սիմոնյանն անկեղծորեն զարմանում է և ասում` մենք 102–րդ ռազմաբազայի հետ կապված ոչ մի բառ չենք ասել

Դա ռուսական կողմի հայտարարություն է եղել, ԱԺ–ում լրագրողներին ասաց նորանշանակ ԱԽՔ–ը։
 

«Անկեղծ չգիտեմ` ինչի են իրենք ըտենց բան ասել։ Ոնց վարչապետն ասեց` ուզում են թող մնան, ուզում են` թող գնան։ Երբ իրենք բանակցությունների ժամանակ կխոսեն, մենք մեր տեսակետը կհայտնենք»,–ասաց նա և պնդեց, թե որևէ պաշտոնյա ռազմաբազան հանելու մասին հայտարարություն չի արել։
***
Ասենք` ասացի, որ Գանձասարը հայկական է, դա մեզ ո՞ւր է տանելու. Ալեն Սիմոնյան
 
«Կարծում եմ , որ ամեն ինչ արդեն ասված է, ու միշտ չէ, որ բոլոր ասածները պետք է արձագանք ստանան։ Պետք ա գիտակցենք՝ դա ինչ- որ բան փոխելո՞ւ է, թե՞ ոչ։ Ես կարող եմ հիմա ինչ– որ սուր բան ասել, մենք բոլորս մեզ լավ զգանք 15 րոպե, բայց դրանով ես վնաս տամ բանակցություններին։ Իսկ մենք արդեն ասել ենք, որ խնամքով պետք է վերաբերվենք խաղաղությանը»,-ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԽ քարտուղարը։

Նա հավելել է, որ խոսել է Հաջիևի հետ։
Հասարակություն ավելին