▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մուրացկան օլիգարխների, գեներալների, վարչապետների, երգիչների ու սպորտսմենների երկիր ենք...

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան  իր էջում գրում է.

Երևանի փողոցներում արդեն արաբ մուրացկաններ են ֆռում: Կնիկ-երեխուն բռնած՝ պաղեստինցի են ներկայանում ու փող ուզում: Նրանց հերթական անգամ տեսնելով՝ բռնացրի ինձ այն մտքի վրա, որ Հայաստանում երբեք մուրացկան հնդիկ չեմ տեսել:

Հնդիկներն ինչ գործ ասես կանեն, շատ անգամ անտանելի ձևով կանեն, իրենք էլ անտանելի պայմաններում կապրեն, բայց մուրացկանություն չեն անի, մեր արիացի ապիները:

Իսկ օրինակ հայեր կան, որ միլիարդներով փող ունեն, բայց մեկ ա մուրացկան են: Մուրացկան օլիգարխների, գեներալների, վարչապետների, քաղաքական ու քաղաքացիական «գործիչների»,  երգիչների ու սպորտսմենների երկիր ենք...

Հասարակություն ավելին