Այսօր Արցախի Հանրապետության առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է։
Քոչարյանի գրասենյակը օրվա հետ կապված կարճ հաղորդագրությամբ է հանդես եկել։
«Նախագահ Քոչարյանը այսօր Բաքվի պատվերով կալանավորված է Երևանում։ Սա Նախագահ Քոչարյանի չորրորդ կալանավորումն է աշխարհաքաղաքական դրդապատճառներով»,- նշված է հաղորդագրությունում։


