▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նախահարձակ-արշավ է սկսվել Հայաստանի վաստակավոր արտիստ Սիրուշոյի նկատմամբ». Դավիթ Թումասյան

Փաստաբան Դավիթ Թումասյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ
Համացանցում երեկ և այսօր որոշ անձանց կողմից նախահարձակ-արշավ է սկսվել Հայաստանի վաստակավոր արտիստ, երգչուհի Սիրուշոյի նկատմամբ։
Հիշողությունը թարմացնելու համար նշեմ մի քանի փաստ՝
1 - Սիրուշոն ծնվել է Հայաստանի վաստակավոր արտիստների տաղանդաշատ ընտանիքում․ հայրը՝ Հրաչյա Հարությունյանը, անվանի դերասան և ռեժիսոր է Հայկական Դրամատիկ Թատրոնում, իսկ մայրը՝ Սյուզան Մարգարյանը, երգչուհի է,
2 - Սիրուշոն երգում է, գրում է երգի երաժշտություն և խոսքեր 7 տարեկանից և գումար վաստակում,
3 - Սիրուշոն համերգներ է տվել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Կանադայում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Ֆրանսիայում և այլ պետություններում ,
4 - Սիրուշոյի երգերը զբաղեցրել են հիթային դիրքեր ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հունաստանում, Սերբիայում, Կիպրոսում և այլն,
5 - Սիրուշոն ունի 25-ից ավելի հաղթանակներ տարբեր մրցույթներում, ներառյալ՝ միջազգային,
6 - մինչև 2009թ․-ին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու հետ ամուսնանալը, նա արդեն կայացած անձ էր՝ իր արվեստով ու յուրահատուկ ճանաչելի ոճով,
7 - իսկ ՊռեԳոմեշն էլ իրոք ԲՐԵՆԴ է․․․․
Հ․Գ․ Կարելի է շարունակել տաղանդաշատ հայուհու ձեռքբերումները, բայց այսքանն էլ բավարար է․․․․
Մենակ մի քանի հարց, ինչո՞ւ է Հայաստանում հեղիանկային և հարակից իրավունքն այնքան թերգնահատված, որ մարդիկ չեն հավատում, որ դրանով կարելի է գումար վաստակել․․․․ Ինչո՞ւ պետք է լինել պարտադիր կախյալ կին, այլ ոչ թե կայացած կին․․․․ Ինչո՞ւ է միշտ ենթադասվում ամեն ինչը քաղաքականությանը»:

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես ավելին