▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլը հերթական անգամ խաբեց․ բենզինն էժանանալու փոխարեն շեշտակի արագությամբ թանկանում է»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը գրում է․ «Այսօր առավոտյան Ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրի համար վճարեցի 590 դրամ, այն դեպքում, երբ ավելի վաղ 450 դրամը չէր գերազանցում։ Չեմ մոռանում մարդկանց հրճվանքը գարնանը, թե ադրբեջանական բենզինի ներկրման շնորհիվ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր էժանացնել բենզինը։
Այդպիսի մարդկանց համար ոչ մի արժեք չունեն պետականության անվտանգությունը, Արցախը, Արարատը կամ կրթությունը։ Նրանց համար նույնիսկ «խաղաղություն» բառը կարևոր է լոկ այնքանով, թե որքան խաղաղ է իրենց ստամոքսը։
Բայց հարցը այն է, որ Նիկոլը հերթական անգամ խաբեց իրեն հավատացողներին։ Բենզինն էժանանալու փոխարեն թանկանում է շեշտակի արագությամբ, ու վստահ եմ, որ դրա համար էլ արդարացում կգտնեն, կմեղադրեն բոլորին, բացի իրենցից։
Բայց ես կարող եմ վճարել նաև 590 դրամ բենզինի համար։ Ինձ նման մարդիկ բոլոր դեպքերում կյանքի ճանապարհը ունեն և կունենան, իսկ այդ մոլի նիկոլականները, որպես կանոն, հայրենիք չունենալուց բացի՝ ոչինչ էլ չունեն, չեն էլ կարող ունենալ, այնքան գիտելիք էլ չունեն, որ կարողանան փող վաստակել։ Դրանք են տուժելու, սոված մնալու։ Դրանք մնալու են նույն անգրագետ սովածները, իսկ նրանց շահագործող Նիկոլի ՔՊ-ական իշխանականները թալանելու են ոչ միայն նորմալ ժողովրդին, այլև իրենց հիմարաբար հավատացող սովորական մարդկանց»։

Հասարակություն ավելին