▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրանք քիչ են, մենք՝ շատ․․․Պետք չէ անվերջ փորձել խելքի բերել նիկոլականներին․․․Էլիզաբեթ Պետրոսյան

Էլիզաբեթ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Նրանք քիչ են։ Մենք՝ շատ»։

Շատերը չգիտեն ի՞նչ անել։ Նիկոլը կրկին սադրանքներ է պատրաստում Եկեղեցու դեմ։

Ինձ համար պատասխանը ակնհայտ է։

Մենք ավելի քան 600 000 ենք։

Եվ սա արդեն մի քանի դժգոհ մարդ չէ, ոչ էլ համացանցում հավաքված փոքր խումբ։ Սա հասարակական նշանակալի ուժ է։

Ուստի, իմ կարծիքով, հարցն այլևս այն չէ, թե ինչպես ինչ-որ մեկին համոզել։ Հարցն այն է՝ արդյո՞ք փոփոխություն ցանկացող մարդիկ կարող են միավորվել և հասնել այդ փոփոխությանը օրինական քաղաքական ճանապարհով։

Պետք չէ անվերջ փորձել խելքի բերել նիկոլականներին։ Պետք չէ նորից ու նորից ինչ-որ բան բացատրել կամ ապացուցել նրանց։

Մի՛ սպասեք, մի՛ լռեք, դուրս եկեք և միացեք…»:

Հասարակություն ավելին