|
Հոկտեմբերի 10-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին՝ հրազենային վնասվածքով: |
***
Ողբերգական դեպք՝ ԶՈՒ-ում․ ժամկետային զինծառայող է մահացել, նախնական տեղեկություններով՝ ինքնшսպшն է եղել
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ գիշերը հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել ՀՀ զինված ուժերում։ Հրազենային վնասվածքից մահացել է ժամկետային զինծառայող, որը Մասիսի տարածաշրջանի գյուղերից մեկի բնակիչ էր։
Նախնական տեղեկություններով՝ զինծառայողն ինքնшսպшն է եղել։
«Իշխանություն» լրատվականը փորձել է կապ հաստատել Պաշտպանության նախարարության հետ, սակայն ապարդյուն։ Մեր տեղեկությունը հաստատել է նաև մեկ այլ հավաստի աղբյուր։
Այս մասին գրում է լրագրող Լիա Սարգսյանը
***
|
Կարդացեք նաև՝ լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զինվոր է սպանվել Վարդենիսի զորամասում․ ինքնասպանության վարկածն են շրջանառում, սա հայտնի մեթոդ է։ *** |
|
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանի գրառումը․ «Փաշինյանը հոկտեմբերի 7-ին ԱԺ-ում, հարցիս ի պատասխան, ասաց, որ գոհ է Սուրեն Պապիկյանից, իսկ այսօր լսեցինք՝ բանակում զինծառայող է մահացել։ *** |
|
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քանի՞ զինվոր պետք է ինքնասպան լինի կամ այլ պայմաններում զոհվի, որ առնվազն Պապիկյան Սուրենն ու յուր ենթականները պաշտոնանկ արվեն, պատասխանատվության ենթարկվեն: |


