▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոն Հարությունյան, դուք ադրբեջանական մամուլի ուրախությունն եք․Ագնեսա Խամոյան

Պարոն Հարությունյան, դուք ադրբեջանական մամուլի ուրախությունն եք, ձեր ելույթներից հետո Տարոն Չախոյանը քաղաքական մտքի գիգանտ է դառնում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյան

***

«Մեր տնտեսությունը լրջագույն խնդիրների առաջ է կանգնած, մենք բարձրաձայնում ենք այդ մասին, պատասխաններ պահանջում: Էկոնոմիկայի փոխնախարարին հարցնում ենք՝ ի՞նչ կլինի մեր տնտեսության հետ, եթե ՀՀ-ն դուրս մնա ԵԱՏՄ-ից, պատասխան չկա: Արայիկ Հարությունյանն ասում է՝ ո՞նց կարաք տենց հարց տալ, էտի Մոսկվայում վերնագիր ա դառնում մամուլում»,- ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ շարունակելով. «Պարո՛ն Հարությունյան, նախ վերնագրերից մի խոսեք, էլի, դուք ադրբեջանական մամուլի ուրախությունն եք, հերոսներն եք, դուք ադրբեջանական թեզերն ավելի լավ եք հիմնավորում, քան՝ Ադրբեջանը»:

***

«Արայիկ Հարությունյանն ասում է՝ դուք այլանդակել եք պառլամենտարիզմը: Լուրջ եք ասո՞ւմ»,- շարունակելով ելույթը՝ հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը: «Այսինքն՝ ձեր բերած աղետներից հետո մենք պետք է գայինք էս խորհրդարան, ձեզ պոնչո անեինք, ասեինք՝ ապրե՞ս, լո՞ւրջ»,-հավելեց նա:

Դիտեք նաև՝

Ռոբերտ Քոչարյանից քաղաքական մուռ հանելու համար իշխանությունը ոտնահարում է 100 հազարավոր մարդկանց սահմանադրական իրավունքները, որոնք այսօր անգործ են մնացել բազմաթիվ բիզնեսների կապարակնքման արդյունքում, ԱԺ–ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Պարզվում է` ՀՀ քննչական կոմիտեն փակել է բազմաթիվ բիզնեսներ, որ Արարատյան դաշտի մի գեղեցիկ, լուսապայծառ առավոտ, երբ Մասիսի սպիտակափառ գագաթը փայլի վարդագույն շողերով, ուշադրություն, ՊԵԿ–ն ապացուցողական գործողություններ կկատարի։ 20 օր բիզնեսները փակել են, որ ՊԵԿ–ը մի գեղեցիկ օր, ի վերջո, գա ու ապացուցողական գործողություններ անի՞»,– հայտարարեց Խամոյանը` ցույց տալով իրավական մարմիններ իր ուղարկած հարցումների տրցակը։

Այս ամենից պատգամավորի եզրակացությունը մեկն է` իշխանությունն իրականացնում է տնտեսական ահաբեկչություն։
Հասարակություն ավելին