Փաշինյանի ռեպրեսիաների հետևում քաղաքական հաշվարկ կա․ Սուրենյանց
Ռեպրեսիաների հիմնական պատճառներից մեկը, ըստ վերլուծաբանի, քաղաքական հաշվեհարդարն է, որը զուգորդվում է ունեզրկման գործընթացի հետ։ Նա փորձում է նաև արտաքին գործընկերների առջև ստանձնած պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ միջավայր ձևավորել, իսկ ավելի լայն նպատակն իշխանության ռազմավարական կուրսի փոփոխությունն է, որը ենթադրում է նաև երկրի ներքին քաղաքական և տնտեսական համակարգի վերաձևավորում։
«Եթե նկատել եք, ազատազրկում են բոլոր այն գործիչներին, ովքեր 20-30 տարի է` ամբողջացրել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների միջավայրը։ Հիմա Նիկոլ Փաշինյանին նոր համակարգ է պետք երկրի ներսում՝ նոր օլիգարխիա, նոր տնտեսական քաղաքական հարաբերություններ, և նաև սրան են միտված»,–ԱրմենիաSputnik–ի մամուլի կենտրոնում ասաց Սուրեն Սուրենյանցը։


