▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանն առաջարկեց հայկական խմիչքի դեպքում էլ «կոնյակ» բառը չասել

«Նախորդ տարվա համեմատ 19 տոկոս ավելի շատ շշալցված կոնյակ ենք արտահանել, կոնյակի սպիրտ՝ 12 տոկոս ավելի շատ»,- Կառավարության նիստում այս մասին հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Մի քանի դիտարկում անեմ․ հաշվի առնելով նաև վերջին շրջանում մեր քննարկումները և նամակագրությունները, պետք է արդեն գոնե Կառավարության նիստերում սկսենք «կոնյակ» բառն օգտագործել ֆրանսիական խմիչքի առնչությամբ։ Մենք անընդհատ խոսում ենք, ասում ենք՝ «կոնյակ», «շամպայն» և այլն, պետք է սկսենք սա վերանայել»։

***

ՀՀ տարածքից 2026 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում արտահանված թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակներ արտահանող տնտեսավարողներին կրկին փոխհատուցում կտրամադրվի։ Կառավարության այսօրվա նիստում համապատասխան նախագծի քննարկման ժամանակ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց․

«Արտահանման ծավալների խնդիրը լուծված է։ Օրինակ` ծաղիկ արտահանել ենք 28 երկիր, միրգ` 24, բանջարեղեն` 16։ Սա աննախադեպ է մեր արտահանման աշխարհագրության մասով»։
Նա նաև նշեց, որ, օրինակ, շշալցված կոնյակի դեպքում նախորդ տարվա համեմատ այս տարի արտահանվել է 19 տոկոսով շատ, կոնյակի սպիրտի դեպքում` 12 տոկոսով շատ, գինու դեպքում` 8 տոկոսով պակաս, միրգ–բանջարեղեն` 1 տոկոս պակաս, պահածոների դեպքում` 18 տոկոսով շատ, չոր մրգեր և բանջարեղեն` 151 տոկոսով շատ։

«Կան ուղղություններ, որ նվազել են: Օրինակ՝ ծաղիկների դեպքում մենք 27 տոկոս նվազում ունենք: Անցած տարվա օգոստոսի 1-ի դրությամբ արտահանել էինք 39 մլն հատ ծաղիկ, այս տարի՝ 30 մլն 100 հազար հատ»,- հավելեց Պապոյանը՝ նաև տեղեկացնելով, որ այս տարի ծաղիկ արտահանվել է 28 երկիր, միրգ՝ 24, բանջարեղեն՝ 16, ինչը աննախադեպ է ՀՀ-ի արտահանման աշխարահագրության մասով:

***

«Մենք ունենք մի մեծ պրոբլեմ, որը տասնյակ տարիներով չի լուծվում․ կոոպերացիայի կուլտուրան մեզ մոտ չի ստացվում»,- այս մասին այսօր Կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հատկապես գյուղատնտեսության ոլորտում դա անհրաժեշտ է․ այսինքն՝ բերքի կենտրոնացման և բաշխման կուլտուրան։ Ժամանակին կոորպորատիվ կառավարման մասին օրենքներ են ընդունվել, բայց մեկ է՝ այդ կուլտուրան մեզ մոտ չի զարգանում, և սա մեծագույն խնդիր է։ Այսինքն՝ համագործակցությունը մեզանում խնդիր է։ Շատ բարդ ենք համագործակցում որևէ թեմայի շուրջ, և դա գյուղատնտեսության ոլորտում առավել ընդգծվում է․․․ Համագործակցության բացակայությունը բերում է իր խնդիրները։ Ո՞վ գիտի՝ էդ հարցը ոնց լուծենք, կա՛մ հիմա ասեք, մի՛ թաքցրեք, կա՛մ հետո հույժ գաղտնիով գրեք, եթե գաղտնի բանաձև գիտեք»,- ընդգծեց Փաշինյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին