▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է»․ Լևոն Քոչարյան

«Ոչ մի անակնկալ չկար այս առումով, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է, սրա մասին երեկ նաև մամուլն էր գրել»,- լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ խոսելով իր բնակարանի խուզարկության մասին։ «Այս ամենը կոնկրետ երեկվա իմ ելույթի հետ չեմ կապում, կարող է այդ ելույթն ինչ-որ ավելորդ խթան է հանդիսացել, բայց նման ելույթներ այնպես չէ, որ առաջին անգամ եմ ունենում։ Այս ամենը կապված է մեր ընդդիմադիր գործունեության հետ և շարունակվելու է բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր կփորձեն դեմ արտահայտվել այս իշխանություններին»,- շարունակեց Քոչարյանը։

Դիտեք նաև՝

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին