▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացու ակցիան դատարանի առջև.«Փաշինյա՛ն, աթոռը տակիցդ փախչում է»

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Քաղաքացու ակցիան դատարանի առջև

«Ազատություն բոլոր բարերարներին, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին, Փաշինյա՛ն աթոռը տակիցդ փախչում է»։

***

Ազատություն Գագիկ Ծառուկյանին. այսպիսին է այս պահին իրավիճակը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի բակում, որտեղ մեկնարկել է ԲՀԿ առաջնորդի խափանման միջոցը փոխելու կամ երկարաձգելու հարցով դատական նիստը։

Դիտեք նաև՝

Ծառուկյանի` պետությանն անցած ընկերություններում կրճատումներ են․ Իվետա Տոնոյան
 

«Մենք ահազանգեր ենք ստանում, որ մասնավորապես Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակիցների կրճատումներ են տեղի ունենում, հիմնավորումը հաստիքների կրճատումն է։ Խոսքն անվտանգության մի քանի տասնյակ աշխատակիցների մասին է, այլ բաժիններից էլ կան»,- նշեց ԲՀԿ խոսնակը՝ անդրադառնալով այն լուրերին, թե կրճատվում են այն աշխատակիցները, որոնք հանդես են եկել ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի։


Տոնոյանը նաև հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի 2018թ․ հայտարարությունները, որով կոչ էր անում մարդկանց գալ Հանրապետության հրապարակ, մասնակցել հեղափոխությանը՝ շեշտելով, թե որևէ մեկը չի կարող նրանց աշխատանքից ազատել քաղաքական հայացքների համար։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին