▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ն Առուշի հետ իր պլանն ունի

«Հրապարակ»-ը գրում է․ «Աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրությունները իշխանության համար կենաց-մահու խնդիր են դարձել, տեւական ժամանակ է՝ աշխատում են այդ ուղղությամբ․ որոշ համայնքներում թեկնածուներին չեզոքացնելով են զբաղված, որոշներում՝ ճնշելով, մյուսներում փորձում են լեզու գտնել, իրենցով անել ուժեղ թեկնածուներին՝ նախընտրական եւ հետընտրական կոալիցիաներ, դաշինքներ են քննարկում։

Իշխանական աղբյուրից տեղեկացանք, որ հոկտեմբերի 25-ին խոշորացված Գորիս համայնքում ՔՊ-ն ուզում է միասնական դաշինքով մասնակցել` համայնքապետ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ։ Ցուցակի մեծ մասը կլինեն ՔՊ-ականներ, բայց հնարավոր է պաշտոնապես չհայտարարվի, որ ՔՊ-ն է դաշնակիցը՝ Առուշը դեմ է դրան։ Փորձեցինք նրանից մեկնաբանություն ստանալ՝ չպատասխանեց: Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցն էլ, որ հավակնում է առաջադրվել, չպատասխանեց մեր հարցերին, ասելով, որ մենք իր սրտով հարցեր չենք տալիս»։

info@asekose.am/095519696
Մամուլ ավելին