▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռ» տառը չեմ կարողանում ասել...Ռուբեն Ռուբինյան

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

«Ձեր հայերենն էլ որ իդեալական ա, դրա օգուտը ո՞րն ա, եթե ձեր կառավարման ժամանակահատվածում Արցախ ա հանձնվել, ադրբեջանցին սուսուփուս գալիս, մեր հայրենակցին ա վնասում. ձեր հայերենի գերազանց իմացությունն ո՞ւմ ա պետք էստեղ»,- արձագանքելով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռուբինյանը, դիմելով «Ուժեղ Հայաստան»-ից Տիգրան Աբրահամյանին, ասել էր. «Պաշտոնապես առաջարկում եմ՝ ես և Սամվել Կարապետյանը նստում ենք, ուղիղ եթերում հայերեն շարադրություն ենք գրում»:

***

«Շնորհակալություն կոմպլիմենտի համար, բայց իմ հայերենն իդեալական չէ. մեկումեջ սխալներ եմ անում, արտասանության խնդիրներ ունեմ, «ռ» տառը չեմ կարողանում ասել»,- արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանին՝ ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

***

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, «Ուժեղ Հայաստան»-ից Տիգրան Աբրահամյանի հետ բանավեճի ժամանակ, հայտարարեց. «Հնչեց պնդում, որ Սամվել Կարապետյանը հայերենին ինձնից լավ ա տիրապետում: Պաշտոնական առաջարկ եմ անում՝ ձեր նախընտրած ցանկացած ֆորմատով, ես ու Սամվել Կարապետյանը նստում ենք, հայերեն շարադրություն կամ թելադրություն ենք գրում: Սպասում եմ»:

***

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, արձագանքելով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ «շարադրության» մասին ելույթին, ասաց. «Ձեր հետ ի՞նչ շարադրություն գրենք: Դուք սաղ կյանքը թուրքերենի շարադրություն եք գրել. թուրքերը տվել են, դուք գրել եք»: Ռուբինյանն արձագանքեց. «Դուք անպատասխանատու հայտարարություններ եք անում. էդ ձեր քաղաքական ուժին են արտաքին ուժերը թելադրություն տալիս, ու դուք խելոք գրում եք. չխառնե՛ք ոչ մի բան»: Դահլիճում իրարանցում սկսվեց: «Դու ես խառնում»,- ասաց Կարապետյանը: «Դու չի, դուք ա»,- պատասխանեց Ռուբինյանը:

Դիտեք նաև՝ 

Դիտեք նաև՝

«Ադրբեջանական կողմը մի քանի օր առաջ տեղյակ է պահել, ոչ մեկը գյուղացիներին չի զգուշացրել, որ ադրբեջանցի զինվորը զինված այդ տարածաշրջանում է։ Որոնողական աշխատանքներ չեն կատարվել։ Այդ համայնքում ԱԱԾ-ն չի՞ կարող որոնողական աշխատանքներ անել, ժողովրդին զգուշացնել, անվտանգային համակարգը, տեղային անվտանգությունը աշխատեցնել, ի՞նչ են արել այդ քանի օրը, չեմ հասկանում, ինչո՞ւ պետք է հայ կինը մտներ իր տուն, այնտեղ տեսներ ադրբեջանցուն։ Ամեն ինչին մատների արանքով են նայում»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ նշելով, որ այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպն օրակարգը շեղելու համար է։ «Մի ադրբեջանցի է եկել, պետությունը չի կարողացել մեկի հարցը լուծել, ինչպես են հազարների հարցը կարողանալու լուծել, երբ այդ երկրում հակահայկական քարոզ է գնում՝ դպրոցից, մանկապարտեզից սկսած»,- շարունակեց Կարապետյանը։

***

«Այս իրավիճակի հիմնական պատասխանատուն ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն է, իր անհավասարակշիռ պահվածքը, նիստերը նախագահելու կարողության բացակայությունը»,- ճեպազրույցի ժամանակ խոսելով այսօրվա միջադեպից, ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։ «Նախագահողից շատ բան ա կախված, օրինակ իմաստը ո՞րն էր, որ իմ ելույթն ընդհատեց, իրա խնդիրը ո՞րն ա, ինչի՞ ա անհանգստացնում, խանգարում, դա անհարկի է։ Ինքը, որ դա անում է, լարվածություն է ստեղծում է։ Ես իրեն հարց եմ տալիս, ասում ա՝ Սամվել Կարապետյանի հետ գնանք թելադրություն գրենք։ Դրա ասելու իմաստը ո՞րն ա, իմ տված հարցի հետ իր պատասխանն ի՞նչ կապ ունի։ Թելադրությո՞ւն ես ուզում գրել, գնա տես խմբակցությանդ մեջ հայերենի տառերը բոլո՞րը գիտեն, տես քո խմբակցությունը թելադրություն կարա՞ գրի»,- շարունակեց ընդդիմադիր գործիչը։

***

«Շատ վատ եմ գնահատում տեղի ունեցածը, բայց պետք է ասեմ, որ, ցավոք, տեղի ունեցածն արդյունքն է նրա, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ նպատակաուղղված սադրում են իրավիճակը նիստերի դահլիճում, և դրանք հիմնականում «Ուժեղ Հայաստան»-ի Հանրապետական թևը ներկայացնող պատգամավորներն են, որոնք աչքի են ընկնում բարոյականության բավականին ցածր մակարդակով և դա արտահայտվում է նիստերի դահլիճում»,- ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Հասարակություն ավելին