|
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեղրիի առաջիկա ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորելու է 41-ամյա գործարար Սերգո Գալստյանը։ Ուշագրավ է, որ Գալստյանը ՔՊ-ի անդամ է դարձել ընտրություններից ընդամենը օրեր առաջ։ Այս մասին հրապարակվել է նաև «Առավոտ»-ում, որտեղ Գալստյանի՝ ՔՊ ցուցակը գլխավորելու մասին տեղեկությունը դեռ սեպտեմբերի 11-ին էր շրջանառվում։
Սակայն Գալստյանի քաղաքական ճանապարհի այս կտրուկ շրջադարձը Մեղրիում մի շարք հարցեր է առաջացնում։
Աղբյուրների փոխանցմամբ՝ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին նախորդած քարոզարշավի ընթացքում, երբ Մեղրի էր այցելել ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, Գալստյանը եղել է նրա հանդիպմանն ակտիվ մասնակից։ Նա ներկա է եղել նաև Քոչարյանի փակ հանդիպմանը և այդ շրջանում իրեն ավելի մոտ է պահել ընդդիմադիր դաշտին։
Սակայն հունիսյան ընտրություններից հետո պատկերը կտրուկ փոխվել է։ Սերգո Գալստյանը հայտնվել է ՔՊ-ի շարքում, դարձել կուսակցության անդամ, իսկ այժմ արդեն գլխավորում է իշխող կուսակցության ցուցակը»:
|