Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՍԱՏՄ-ն ասում է.
«Ջուսինադը խմելու բան չի, ինչ ասես մեջը չկա, էլ խմորասունկ, էլ բորբոսասունկ…»
Ապրեն, բան չեմ ասում:
Բայց ո՞նց չասեմ, «քաղցր-անուշներ», ո՞վ պետք է ասի, ի՞նչ անի քաղաքացին, երբ ձեզնից լսում է, որ դա խմելու բան չի, բայց մտնում է խանութ, տեսնում է, որ այդ նույն լիմոնադները շարունակվում են վաճառվել:
Հա, գիտեմ, հեսա կասեք՝ արտադրությունն եք ստուգել, խմբաքանակ չեք կարող ասել, բա էլ հայտարություն խի՞ եք տարածել, որ իմանան գո՞րծ եք անում:
Եթե դրել եք, որ ես ասեմ՝ ասում եմ:
Սիրելի՛ հայրենակիցներ, մի՛ նայեք, որ շուկայից հետ չեն կանչել՝ մի՛ օգտագործեք:
Հ.Գ. «Քաղցր-անուշ եղբայրներ և քույրեր», ռիսկի հաղորդակցումը ենթադրում է նաև պարտադիր բաղադրիչ՝ ուղերձ սպառողներին: Եթե 2016-ի լեկցիաները մոտներդ չի մնացել, կարող եմ պրեզենտացիաները նորից ուղարկել՝ իմ մոտ կա»:


