▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տարօրինակ պատերազմով պարտված, Արցախը հանձնած, ՀՀ սահմանամերձ տարածքները զիջած, ԱԺ ընտրությունները կեղծած, ոչ լեգիտիմ իշխանությունը չի կարող Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատել»

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել «Ինչպիսի՞ տեսք պետք է ունենա խաղաղությունը վերնագրով»։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության իր տեսլականը՝ Հայաստանը պետք է ունենա 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածք, սահմանազատումը և սահմանագծումը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա պետք է տեղի ունենա, սահմանի 2 կողմերում անկլավներ չպետք էլինեն, Հայաստանը և Ադրբեջանը համապատասխան տարածքների փոխանակում պետք է անեն։ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, կամ միտումնավոր մոլորեցնում է, Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման, սահմանագծման համար հիմք չի կարող հանդիսանալ, դրա հետ կապ չունի։ Փաշինյանն Իլհամ Ալևի պահանջով ՀՀ սահմանադրությունն է փորձում փոխել, անընդհատ խաղաղությունից է խոսում, սակայն անընդհատ խաղաղություն ասելով՝ խաղաղություն չի հաստատվում, հալվա ասելով՝ բերանը չի քաղցրանում։ Ադրբեջանի իշխանությունը հայտարարել է, որ ցանկանում է խաղաղություն հաստատել Հայաստանի ժողովրդի հետ, դրանով ցույց տալով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը լեգիտիմ և կայուն չի համարում։ Տարօրինակ պատերազմով պարտված, Արցախը հանձնած, ՀՀ սահմանամերձ տարածքները զիջած, ԱԺ ընտրությունները կեղծած, ոչ լեգիտիմ իշխանությունը չի կարող Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատել»։

***

Կարդացեք նաև՝ ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առավոտ բարլուսով Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ՝ նոր «թեստ-դրայվի» միջոցով մարդկանց տրամադրություններն ուսումնասիրելու նպատակով։
Ըստ էության, նա նշում է, որ «խաղաղության» հասնելու համար պետք է ամբողջովին դուրս գալ Ադրբեջանի հետ պահանջների տրամաբանությունից։ Ավելին, իր խոսքում նա ընդգծում է, թե Թուրքմենստանում Ալիևի հետ շփումներից «տպավորություն է ստացել, որ վերջինս էլ է դրան կողմնակից»։
Այս մոտեցման տրամաբանությունը, մեղմ ասած, մտահոգիչ հետևանքներ կարող է ունենալ։ Այն պարագայում, երբ խաղաղության հասնելու նախապայման է ներկայացվում Ադրբեջանի նկատմամբ պահանջներից հրաժարվելը, այդ պահանջների մասին խոսելն ինքնին կարող է ներկայացվել որպես խաղաղության դեմ ուղղված քայլ։ Հենց այս տրամաբանությունն է հիմք տալիս ենթադրելու, որ առաջիկայում կարող է սկսվել հանրային բռնաճնշումների նոր ալիք, երբ տեղի ունեցած և դեռևս սպասվող արհավիրքների վերաբերյալ գնահատականներ ու մեկնաբանություններ ներկայացնող քաղաքական ուժերն ու անհատները հայտնվեն պետական մամլիչի տակ։
Հերթական «թեստ-դրայվի» նպատակը, ըստ էության, միայն հանրային տրամադրությունները չափելը չէ։ Այն կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ, իսկ այդ պահանջների հետևանքների մասին խոսելը՝ որպես անթույլատրելի վարքագիծ»։

Հասարակություն ավելին