Տեսալսողական մեդիայի ինդուստրիալ կոմիտեի նախագահ Մարգարիտա Գրիգորյանը տելեգրամյան ալիքում գրում է․
«Տեսալսողական vs Թվային մեդիա. անհավասար մրցակցություն գովազդային շուկայում
Թվային մեդիան գրեթե դուրս է օրենսդրական կարգավորումներից և ունի գործունեության լայն ազատություն։ Մինչդեռ տեսալսողական մեդիան, ենթարկվելով բազմաթիվ սահմանափակումների, շարունակաբար կորցնում է գովազդատուներին և իր մրցակցային դիրքերը։
ԱԺ-ում քննարկվել են ոլորտի հիմնական մարտահրավերները
ՀՀ ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՌՀ-ի և Հայաստանի տեսալսողական մեդիայի ինդուստրիալ կոմիտեի (ՏՄԻԿ) ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպման առանցքում էին.
օրենսդրական կարգավորումների վերանայումը,
գովազդային շուկայում հավասար մրցակցային պայմանների ստեղծումը,
հեռուստալսարանի չափումների նոր տեխնիկական խնդիրները։
Եզրահանգում. Մեդիադաշտի առողջ զարգացման համար անհրաժեշտ են ժամանակակից իրողություններին համապատասխան կարգավորումներ և արդար մրցակցային միջավայր»։
Բաժանորդագրվեք Մարգարիտա Գրիգորյանի տելեգրամյան ալիքին՝ այս հղումով


