▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Թրամփի ուղին» ԱՄՆ-ին թույլ կտա զորքեր տեղակայել Հայաստանում՝ Իրանի սահմանին մոտ»․ Ալեքսեյ Շևցով

«Թրամփի երթուղի» նախագծի իրականացումը կարող է թույլ տալ ԱՄՆ-ին ռազմական ներկայություն հաստատել Իրանի սահմանի անմիջական հարևանությամբ, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։

Նա այս մասին ասել է Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում անցկացվող «ՀԱՊԿ–ՇՀԿ․ անվտանգության տարածք» նիստի ընթացքում։

«Այսպես կոչված «Թրամփի երթուղին» Հայաստանի տարածքով... թույլ է տալիս Արևմուտքին, ամերիկացիներին իրենց զորքերը կամ մասնավոր ռազմական ընկերությունները, ինչպես նաև հետախուզական ենթակառուցվածքները տեղակայել անմիջապես Հայաստանի տարածքում՝ Իրանի հետ սահմանի անմիջական հարևանությամբ»,- ասել է Շևցովը։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին