|
«Հրապարակ»-ը գրում է․ «Նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանը, որը Տավուշում, եղբոր անունով ապօրինաբար սեփականացված հողատարածքում հանգստյան գոտի է կառուցում, հույսը չի կտրել, որ կվերադառնա պետական աշխատանքի: Ի դեպ, Դիլիջան ազգային պարկի տարածքից տրամադրված այդ հողամասի հետ կապված՝ դատախազությունը գրություն էր ուղարկել համայնքապետարանին, որ դիմեն դատարան` հետ վերցնեն համայնքային հողը: Կրկին պետական համակարգ վերադառնալու համար էլ Վահե Ղազարյանը պաշտոնաթողությունից հետո լռել է` ոչ մի քննադատական խոսք չի ասել, ընտրությունների ժամանակ աշխատել է ՔՊ-ի համար, ցանկացած առիթով Փաշինյանին հրավիրում է ուտել-խմելու: Որոշ ժամանակ առաջ Իջեւանում խոսում էին, որ նա ուզում է ԱԱԾ տնօրեն նշանակվել, իսկ հիմա` քանի որ պաշտպանության նախարարի հրաժարականի թեման է շրջանառվում, եւ հայտնի է, որ Սուրեն Պապիկյանին Փաշինյանը ձեռք չի տալիս, ըստ էության, մի պատճառով` հարմար թեկնածու չի գտնում, ուստի Ղազարյանը սկսել է ակտիվորեն «աշխատել» այս ուղղությամբ: Մեր աղբյուրի խոսքով` նա այժմ փորձում է Փաշինյանի հետ բանակցել, որ պաշտպանության նախարարի պաշտոնի հարցում ընտրությունն իր վրա կանգ առնի: Վերջերս որդու բանակի խնջույքին էլ Փաշինյանին հրավիրել էր այդ հեռահար նպատակով»։ |
Վահե Ղազարյանն աչք է դրել պաշտպանության նախարարի աթոռի վրա
info@asekose.am/095519696
Tweet
Մամուլ ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


