▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վազգենը Դավալու է ասում, բայց հայերեն, դուք՝ ադրբեջաներեն». Աղվան Վարդանյան

«Մի առիթով պատմաբան թղթակից անդամ, ակադեմիկոսներ են վարչապետ Վազգեն Սարգսյանի մոտ։ Խոսք է գնում Նոյի, Արարատ լեռան մասին։ Ներկաներից մեկը՝ բայց, պարոն վարչապետ, վարկած կա, որ Նոյը այս Արարատի վրա չի իջել, այլ՝ ավելի խորքերում մի սար կա, նրա վրա։ Վազգեն Սարգսյանը ձեռքը խփում է սեղանին ու իր ջղային տոնով ասում՝ ուրեմն լսեք, գրեք՝ Նոյը հենց էդ նույն Նոյն է, իջել է հենց էս Արարատի վրա ու առաջինն էլ իջել է Դավալու։ Ուրիշներն իրենց չունեցածն են յուրացնում, դուք՝ մերը կասկածում։ Վազգենը Դավալու է ասում, բայց հայերեն, դուք՝ ադրբեջաներեն։ Այս է իրականի ու ֆեյքի տարբերությունը»,- ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը:

***

«Դուք կազմաքանդում եք Հայաստանի Հանրապետությունը։ Ձեր բերելիք Չորրորդ Հանրապետությունն ինքնիշխան պետություն չէ, նոր որակի պետություն չէ, առանց տարածքային ամբողջականության, առանց ատոմակայանի, անինքնություն տարածք է, արտաքին կառավարման ենթակա օբյեկտ։ Դուք ոչ թավշյա, բռնի, հակաժողովրդավարական ներկայություն եք՝ անխուսափելի հատուցման վերջաբանով։
Ինչ-որ կարճ ժամանակ էլ ձեզ իշխանություն համարեք, անվերջ ֆեստիվառվեք, ՔՊ-ական կաստայով ապրեք-վայելեք ձեր այսօրը։ Մինչև քաղաքական ու իրավական պատասխանատվություն»,- շարունակելով ելույթը՝ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

***

«Վրեժխնդրությամբ երկիր չեն կառավարում. այդպիսի երկիրն ապագա չունի, ապագա չունի վրեժխնդրությամբ առաջնորդվող ղեկավարը»,- ԱԺ ելույթն այսպես սկսեց ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը: «Սկզբունք, խիղճ, համոզմունք չունեցողների իշխանությունը պատուհաս է դառնում հասարակության գլխին, դուք այդպիսի իշխանություն եք՝ ազատությունից, ինքնուրույնությունից զուրկ: Մարդատյացը չի կարող մարդակենտրոն քաղաքականություն վարել, պետական մտածողություն չունեցողը չի կարող անկախ, ինքնիշխան պետություն կայացնել, ազգային հոգեկերտվածք չունեցողը չի կարող ժողովուրդ առաջնորդել. սա իբր փիլիսոփայություն»,- հավելեց նա:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին