▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վեր ընգի տեղդ, համբալ, կթքեմ՝ կմեռնես»․ կռիվ՝ ավտոբուսում

Թարմացում.Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է նաև տեսանյութը նկարահանած կինը. ՆԳՆ

Նա կներկայացվի նախաքննական մարմին։

***

Թարմացում.ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․ «Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայտնում եմ, որ ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների միջոցառումների արդյունքում տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։
Հիշեցնեմ, որ երեկ ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում առերևույթ հանցագործության փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել էին նախաքննական մարմին»:

***

Թարմացում.Երեկ երևանյան ավտոբուսում մի տղամարդու և կնոջ միջև ծագած վեճի և հայհոյանքներին դեպքով ձեռնարկվում են միջոցառումներ տեսանյութում երևացող անձին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ

«Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում առերևույթ հանցագործության փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին»,–հայտնեցին ՆԳՆ–ից։

Սոցցանցերում տարածված տեսանյութում երևում է, որ տղամարդը ճնշում է գործադրում իր հետ գտնվող կնոջ նկատմամբ, ինչին միջամտում է մեկ այլ կին, որի հետ խոսակցությունը վերածվում է փոխադարձ վիրավորանքների, հնչում են անպարկեշտ բառեր, խախտվում է հասարակական կարգը։

Տեսանյութն՝Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ 

«Հանրային վայրում, ակնհայտորեն ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը նվաստացնում է իր կնոջը։

Դատելով կնոջ հոգեվիճակից և վարքագծից՝ ենթադրվում է, որ նա զոհ է դառնում բռնության տարբեր դրսևորումների, այդ թվում՝ հոգեբանական ճնշումների, պարբերական ստորացումների և նվաստացումների։

Նման վարքագիծը չի կարող որևէ արդարացում ունենալ։ Իրավապահ մարմինները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն՝ կնոջն ու ընտանիքի մյուս անդամներին բռնությունից պաշտպանելու համար»։

Հասարակություն ավելին