▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաչատուր Սուքիասյանի որդին ներկա է Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստին

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

ՔՊ-ական նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի որդին՝ Գագիկ Ծառուկյանի փեսան, ներկա է աներոջ դատական նիստին։

Հիշեցնենք, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով դատական առաջին նիստն է։

***

Դատախազի նկատմամբ բացարկ եմ ներկայացնում. Գագիկ Ծառուկյանի փաստաբանը անաչառության խնդիր է տեսնում

«Նախաքննության ընթացքում տեղի է ունեցել ուղղորդված, միակողմանի գործընթաց։ Խախտվել է պարոն Ծառուկյանի պաշտպանության իրավունքը։ Դատախազի հանդեպ բացարկ եմ ներկայացնում։ Ողջամիտ եզրահանգման կարող ենք գալ, որ տիկին Մարկոսյանը (դատախազ Լիանա Մարկոսյանը) չի կարող այս գործով անաչառ լինել։ Չեմ կարծում, որ նա տեղյակ չէր, որ պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիությունը հաղթահարած չլինելու պայմաններում չի կարելի նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցել»,– նշեց փաստաբան Էմին Խաչատրյանը։

***

Դատարանը 3 ամսով երկարաձգեց «Մուլտի գրուպի» նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանի կալանքը

***

 

Գագիկ Ծառուկյանի գործը քաղաքական պատվեր է, ծանոթ եմ մեղադրանքին. այս պարագայում Ծառուկյանը պետք է գործով տուժող լիներ, բայց գործող վարչախմբի պարագայում նա մեղադրյալ է, Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

«Ծառուկյանից մի քանի միլիոն գողացել են, և փոխանակ Իրանի քաղաքացին պատժվի, դրա փոխարեն Գագիկ Ծառուկյանն է մեղադրյալի աթոռին։ Սա քաղաքական պատվեր էր, որովհետև գործող իշխանությունը լեգիտիմության խնդիր ունի»,-ասաց պատգամավորը։

Նա նշեց, թե եթե ամեն ինչ իրավական տիրույթում լինի, ապա այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պետք է ազատության մեջ լինի։

«Բայց մենք վերջերս համոզվել ենք, որ դատարանը միայն վերևից հրահագներ է կատարում։ Նախագահողը Աշոտ Փաշինյանի գործով դատավորն է, ով զոհվածի ծնողին կալանք տվեց։ Առավել քան համոզված եմ, որ վճիռը պայմանավորված կլինի իր վերադասների ուղիղ ցուցումով»,-ասաց Մեսրոպ Մանուկյանը։

***

Գագիկ Ծառուկյանի գործով դատավոր Մանվել Շահվերդյանը մերժել է փաստաբան Երեմ Սարգսյանին դատաքննությունից հեռացնելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը։

Դատախազը միջնորդության հիմքում նշել է, որ Սարգսյանը կարող է հանդես գալ որպես վկա։ Սակայն դատավորը հայտարարել է, որ փաստաբանին վարույթից հեռացնելու հիմքեր չի տեսնում։

«Քննիչը որոշել էր, հարցը բողոքարկվել էր, դատարանը վերականգնել է։ Դա հասկացանք, բայց զուտ բովանդակային առումով՝ կա՞ արդյոք որևէ հանգամանք, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ»,– նշել է դատավոր Մանվել Շահվերդյանը։

***

Դատական նիստի ժամանակ ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց. «Արդարություն իրականացրեք, շառ են անում հարգելի դատավոր, հո տենց չի, շինծու, ապօրինի սարքած գործ ա, ես ստեղ արդար եմ, մեղք չունեմ, 100%, մեղք չունեմ։ Հեռախոսի մեջ ամեն ինչ կա հատ-հատ, երբ ա ստացել գումարը, երբ ա փոխանցել, երբ ա տարել՝ տվել: Քննիչը ամեն ինչ տեսել ա»,- ասել է նա։

***

Բոլոր արդարացնող ապացույցներն ուղղակի անտեսվել են, տուժող կողմի ասածները, որոնք հակասում են օբյեկտիվ ապացույցներին, վերցվել են որպես վերին աստիճանի ճշմարտություն. Երեմ Սարգսյանը՝ Ծառուկյանի գործի մասին

«Օրինակ, տուժողներն ասում են՝ «Գագիկ Ծառուկյանը գումար չի ներդրել, մենք ենք ներդրել, հետևաբար ինքն է մեզ խաբել»։ Տեսանյութերում, որոնք օբյեկտիվ են, Գագիկ Ծառուկյանը խոսակցության ընթացքում անընդհատ ասում է՝ «Դուք իմ գումարները պետք է տաք, էսքան պարտք եք»։ Պատկերացնու՞մ եք՝ եթե Ծառուկյանն իրենցից 21 միլիոն դոլար հափշտակած լիներ, էդ մարդիկ չէին պտտվի՞, ասի՝ «Ծառուկյան, ի՞նչ ես ասում, որ մենք քեզ 14,5 միլիոն դոլար ենք պարտք»։ Դեռ մի հատ էլ ասում են՝ «քո գումարները մեր մոտ են, խոստանում ենք` էս ինչ ժամկետում վերադարձնել»»,- դատական նիստից հետո ասաց պաշտպանը։
Սարգսյանը նշեց՝ այլ ապացույցներ էլ ունեն, որ ապագայում կներկայացնեն, բայց արդեն գործում եղածն էլ բավական է։ Պաշտպանը պնդում է՝ եթե Ծառուկյանի նկատմամբ կողմնակալ վերաբերմունքը չլիներ, դատարանում որպես տուժող ներկայացվող անձինք մեղադրյալի կարգավիճակում կլինեին։
Հասարակություն ավելին