▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խախտումներ «Աշտարակ կաթի» ապրանքներում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ  «Աշտարակ միլկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ք․ Երևան, Դրոյի 13 հասցեում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության ներկայացված «Կաթնաշոռ դասական 9%, 500գ» արտադրատեսակի նմուշը՝ «Կաթնաթթվային միկրոօրգանիզմներ» և «ԱՑԽՄ» ցուցանիշներով, իսկ «Պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով կապուչինոյի համով, 450գ» արտադրատեսակի նմուշը՝ «ՄԱՖԱնՄՔ» ցուցանիշով, չեն համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի և  սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության, սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։

Աղիքային ցուպիկի խմբի մանրէները կարող են առաջացնել աղիքային թունավոր վարակներ, իսկ պատրաստի սննդամթերքում դրանց առկայությունը վկայում է սանիտարական նորմերի, պահպանման, տեղափոխման և վաճառքի պայմանների և ջերմաստիճանի, ինչպես նաև՝ արտադրության տեխնոլոգիական պայմանների խախտման մասին:

—-

ՄԱՖԱՄ- ( մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ ): Բնութագրում է ապրանքի որակը, թարմությունն ու անվտանգությունը։ Դրա քանակի գերազանցումը վկայում է արտադրության ժամանակ սանիտարական պայմանների կամ պատրաստման տեխնոլոգիայի չպահպանման, ինչպես նաև՝ վաճառքի կետերում ապրանքի պահպանման և իրացման պայմանների խախտման մասին։ Մանրէները կարող են լինել ախտածին  և տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթնաշոռ դասական 9%, 500գ» և «Պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով կապուչինոյի համով, 450գ» արտադրատեսակների արտադրությունը, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Սկզբնաղբյուրն՝ այստեղ

Հասարակություն ավելին