▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում

Թարմացում-ՀԷՑ-ը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին «Ծիծեռնակաբերդ» 110/6 ենթակայանում բռնկված հրդեհի առիթով։ Հրդեհը դեռևս չի հաջողվում մարել։

Այս պահին խոշոր հրդեհ է մոլեգնում Ծիծեռնակաբերդի խճուղու հարևանությամբ: Դեպքի վայրից ականտեսներից մեկն ուղիղ եթերով տեղեկացրեց, որ ըստ տարածված լուրերի` այրվում է ՀԷՑ-ի ենթակայան: Դեպքի վայրում է հրդեհաշիջման 4 մարտական հաշվարկ, բայց նրանք չեն կարողանում կրակի տարածումը կանխել:

Տեսանյութը՝ Հովհաննես Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և մեկ ավտոսանդուղք։

Հրշեջ-փրկարարներն իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ և միջոցներ ձեռնարկում կրակի տարածումը կանխելու ուղղությամբ։

***

Այս պահին Ծիծեռնակաբերդի խճուղում դեռ շարունակվում է էլեկտրական ենթակայանի հրդեհը: Լսվում են պայթյունի ձայներ: Հրդեհը տարածվում է հարակից շինություններում:

Հասարակություն ավելին