▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խուլիգանությունը կանխած կնոջ բառապաշարը սարսափելի էր, բայց նա գոնե չէր լռում»

Տեսանյութն՝Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էս երևույթը ձերբակալվել է և հույս ունեմ խորքային քննություն կտարվի ոչ թե միայն այս միջադեպի, այլ կնոջ ու գուցե նաև երեխաների նկատմամբ տարիների ընթացքում կիրառված ֆիզիկական ու հոգեբանական բռնության մասով։
Բայց անասելի մտահոգիչ է փաստը, որ տարբեր հարթակներում այս տեսանյութի ներքո կարծիքների գերակշիռ մասը անարգանքի սյունին է գամել ոչ թե այս տականքին, այլ այն կնոջը, որը կանխել է հասարակական վայրում խուլիգանությունը։
Այո՛, այդ կնոջ բառապաշարը սարսափելի էր, բացարձակ անընդունելի, ինքն էլ իր հերթին էր տուժած կնոջը նվաստացնում, բայց գոնե չէր լռում, ինչպես տրանսպորտի տղամարդիկ, որոնք ավելի քան վստահ եմ, որ ոչ թե լռում էին վախից կամ զուտ վեճի բռնվելուց խուսափելուց, այլ նման պահվածքը նորմալ համարելու հետևանքով` մտքում էլ երևի ասում էին` դե իրա կնիկն ա, իրա գործն ա, ոնց կուզի` կխոսի, կխփի...
Ու այս անտարբերությունն է հաճախ, որ հանգեցրել է ողբերգությունների, իսկ մենք ի՞նչ գիտենք, որ այս կինը ողջ ավտոբուսում խայտառակ լինելուց հետո ինքնասպան չէր լինելու, ինչ գիտենք, որ եթե այդ կնոջ, այո թեկուզ բռի, զզվելի բառապաշարով, միջամտությունը չլիներ այդ տականքի հաջորդ քայլը սպանությունը չէր լինելու։
Ես ինքս կնոջ դեմքը չեմ հրապարակում և հորդորում եմ բոլորին չտարածել, հավելյալ ցավ չպատճառել ու չթիրախավորել»։

***

Երևանի ավագանու նախկին անդամ Օվսաննա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ավտոբուսում բռնությանը միջամտելու դեպքի հետ կապված շատերը բուն դեպքը թողած խոսում են միջամտող կնոջ բառապաշարից:
Այո, ես չեմ պաշտպանում նման բառապաշարով խոսելը, բայց ավելի լավ է նման բառապաշարով միջամտել, քան լռել: Ավտոբուսում շատ այլ մարդիկ կային, վստահ եմ շատերը չէին միջամտում, քանի որ դա համարում են նորմալ ընտանեկան հարաբերություն, դե հիմա ամուսինա, մի հատ էլ կոպտեց կնոջը:
Իսկ այդ կինը չդիմացավ (ես էլ հաստատ չէի դիմանա) ու միջամտեց այնպես, ինչպես որ կարող էր:
Ավելի լավ է սխալ լեքսիկոնով միջամտել, քան ճիշտ լեքսիկոնով լռել:
Մենք խոսում ենք հայկական ընտանեկան արժեքներից, հայ ավանդական ընտանիքներից, բայց այդ ընտանիքների մի զգալի մասում կա բռնություն կանանց ու երեխաների նկատմամբ: Եվ չխառնվելը միայն նպաստում է դրա շատանալուն:
Ես երբեք չեմ լռի, եթե իմ մոտ որևէ տղամարդ ռիսկը հերիքի անգամ սեփական կնոջ նկատմամբ բռնություն գործադրի, նույնիսկ չնչին:
Այդ կնոջ լեքսիկոնն ու սխալ արտահայտչամիջոցը քննարկելու փոխարեն նրանից սովորենք չլռել»:

Հասարակություն ավելին