▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յանդեքսի չաշխատելը հո միայն անհարմարության կամ գների բարձրանալու խնդիր չի...Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Էդ Յանդեքսի չաշխատելը հո միայն անհարմարության կամ գների բարձրանալու խնդիր չի։

Տարիներ շարունակ, տասնյակ առիթներով որ ասում ենք՝ չի կարելի թույլ տալ, որ անձնական տվյալները ռուսական սերվերներում պահվեն և մշակվեն, որ Յանդեքսին տվյալներ տրամադրելը նույնն է, ոնց որ միանգամից ՖՍԲ-ին տրամադրելը, որ նորմալ չէ, որ Ռոստելեկոմը կամ Վայլբերիզը հաշված օրերի ընթացքում դատա կենտրոններ կառուցելու թույլտվություն էին ստանում և այլն, ոմանք հակադարձում էին, որ դա ընդամենը տնտեսական խնդիր է։ Դա երբեք ընդամենը տնտեսական խնդիր չի եղել։

Միաժամանակ, չնայաց Յանդեքսից եղած դժգոհությանը՝ բարձր միջնորդավճարի պատճառով, շատ վարորդներ մնում էին այնտեղ՝ պատվերների մեծ քանակի ակնկալիքով, դա դարձել էր փակ շղթա։ Արդյունքում, օրինակ, Utaxi-ի սպասելու ժամանակը կարող է անթույլատրելի երկար լինել, կամ ընդհանրապես ազատ մեքենա չի լինում։ Միջազգային հայտնի ընկերությունների մուտքի մասին էլ ավելորդ է մտածել՝ Յանդեքսի համար ջերմոցային պայմաններ ստեղծելու պատճառով։

Քաղաքական ավելին