▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Zeyro-ն Վերադարձավ․ Նոր Մակարդակ, Ավելի Հզոր Հնարավորություններ

Zeyro-ն Վերադարձավ․ Նոր Մակարդակ, Ավելի Հզոր Հնարավորություններ

Երկարատև լռությունից, օր ու գիշեր տևած քրտնաջան աշխատանքից և մեր տեխնոլոգիական հսկա թիմի ներդրած անդադար ջանքերից հետո Zeyro-ն հայտարարում է իր մեծ վերադարձի մասին։

Zeyro-ն հատուկ ուշադրություն է դարձրել վարորդների համայնքին․ համալրված ու կատարելագործված ալգորիթմների շնորհիվ վարորդներն այլևս չեն բախվի համակարգային խափանումների կամ անհասկանալի խնդիրների։ Ամեն ինչ նախագծված է այնպես, որ աշխատանքը լինի առավելագույնս անխափան, պարզ, շահավետ և հարգալից՝ յուրաքանչյուր վարորդի ժամանակն ու աշխատանքը գնահատող։

Ուրախ ենք տեղեկացնել, որ Zeyro-ն թարմացրել է հավելվածի դիզայնը՝ ապահովելով ամբողջովին նոր, ավելի հարմարավետ ու ժամանակակից տեսք։ Ներդրվել է նոր քարտեզ, որի շնորհիվ տեղորոշումն ու երթուղիների կառուցումն այսուհետ էլ ավելի ճշգրիտ են ու արագ։ Բարելավվել է պատվերների բաշխման մեխանիզմը, իսկ ուղևորության ընթացքում ավելացել է դինամիկ փոփոխությունների հնարավորություն, ինչը թույլ է տալիս ավելացնել նոր կանգառներ կամ փոփոխել առկաները։ Առավել պարզ ու անխափան է դարձել վարորդ-պատվիրատու կապը, իսկ վարորդների համայնքի համար հասանելի է հատուկ մշակված նոր iOS հավելվածը։ Վերջապես, ընդլայնվել են նաև հաշվետվություններն ու ցուցանիշները․ վարորդի անձնական էջում ավելացել են հավելյալ վերլուծական տվյալներ, իսկ ֆրանչայզինգի համար կատարվել են համակարգային կարևոր փոփոխություններ։

Zeyro-ն պարզապես հավելված կամ ծառայություն չէ․ այն լիարժեք հայկական ծրագիր է՝ ստեղծված Հայաստանում մեր տաղանդավոր մասնագետների կողմից՝ սեփական սերվերային ենթակառուցվածքներով: Սա նշանակում է ամենաբարձր մակարդակի հուսալիություն և ինքնիշխանություն․ Zeyro-ն կախված չէ դրսի ոչ մի ալգորիթմից կամ արտաքին գործոնից:

Առաջիկայում Zeyro-ն շատ անակնկալներ է բացահայտելու, որոնց մասին կտեղեկանաք շատ շուտով։ Բայց քանի որ ուղևորափոխադրման պահանջարկը առաջնահերթ է, նախընտրեցինք չսպասել և անհապաղ ազդարարել մեր ուղևորափոխադրումների թարմացված մեկնարկը:

Մենք չենք արել պարզապես թարմացում․ վերակառուցել ենք համակարգը հիմքից։ Zeyro-ի մասնագետներն ամիսներ շարունակ աշխատել են օր ու գիշեր, որպեսզի այսօր ունենանք միջազգային չափանիշներին համապատասխանող, բացառապես տեղական ու հուսալի տեխնոլոգիա:

Zeyro-ի թիմն ասում է՝ խնդիրներն անցյալում են: Այսօր Zeyro-ն ներկայանում է նոր ոճով, կատարյալ որակով, հզոր ֆունկցիաներով ու առանց սահմանափակումների՝ ակնկալելով գործընկեր վարորդների և հավատարիմ ուղևորների ակտիվ ներգրավվածությունը:

Սիրով՝ Zeyro թիմ

Հասարակություն ավելին