▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տաթև Սարգսյանը` մարմինը ցուցադրելու և դրանով ինքնահաստատվելու մասին

Դիտեք նաև՝

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երեկ համացանցում հայտնվեց հերթական շոուբիզնեսյան բացասական հրապարակումը, որն այս անգամ կրկին վերաբերում էր դերասանուհի Տաթև Սարգսյանին:  «Երբ մարդը ցուցադրելու ուրիշ բան չի ունենում, վերջին հույսը մարմինն է» վերնագիրը կրող հրապարակման հեղինակը նշում էր, որ դերասանուհու Instagram-ի լուսանկարներից պարզ է դառնում, որ նա ուրիշ ոչինչ չունի ցուցադրելու, բացի մարմնից: Տվյալ հրապարակման հեղինակի կարծիքով` Տաթևը նման կերպ փորձում է սեփական անձի դեմ քննադատությունների հաշվին ինքնահաստատվել:

Տվյալ հրապարակման վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով Asekose.am-ը կապ հաստատեց Տաթև Սարգսյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց հետևյալը.

«Վերջին շրջանում նման վերնագրերով բազմաթիվ հրապարակումներ են եղել, որոնց ես անդրադարձել եմ: Իմ մտերիմներից, ընկերներից և գործընկերներից շատ եմ լսել, որ ընդհանրապես կարիք չկա այդ ամենը վերլուծել, փորձել հասկանալ, թե ինչու են մարդիկ փորձում նման կերպ գումար աշխատել: Ես որոշել եմ այլևս նման հրապարակումներին չանդրադառնալ և չմեկնաբանել դրանք»:

Մեր այն հարցին` արդյո՞ք իր կարծիքով վերջին շրջանում համացանցում պարբերաբար հայտնվող նմանատիպ բոլոր հրապարակումները պատվիրված են ինչ-որ անձի կողմից, Տաթևը նշեց.

«Ես չեմ ուզում դրա վերաբերյալ ուղեղս ծանրաբեռնել: Երբևէ չի կարող լինել այնպես, որ իմ տրամադրությունը կամ հոգեվիճակը, աշխատասիրությունը կամ այլ բաներ փոխվեն նմանատիպ նյութերի պատճառով»:

Զրույցի վերջում դերասանուհին անդրադարձավ համացանցի և հայտնի մարդկանց շնորհիվ ինքնահաստատվող և բացասական հրապարակումներ անող անձանց:

«Ես ուղղակի մաղթում եմ ներքին ներդաշնակություն և խաղաղություն բոլոր նրանց, ովքեր, ինչ-որ մեկի անուն-ազգանունը շեշտելով, փորձում են գտնել իրենց լիցքաթափվելու կամ գումար աշխատելու միջոցը: Մաղթում եմ նրանց խաղաղություն»,- իր խոսքում նշեց դերասանուհի Տաթև Սարգսյանը: 

Կարդացեք նաև` Ուղղակի աննորմալություն կլիներ իմ կողմից. Տաթև Սարգսյանը հակադարձում է իրեն քննադատողներին

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Շոու-բիզնես more