Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանն, Աննա Հակոբյանին դիմելով, ասաց. «Քննարկման առարկա էր դարձել «Իմ քայլը» հիմնադրամի անունից գրածդ նամակը, որով խնդրել էիր, որ նվիրատվություններ իրականացվեն հիմնադրամին, 10 միլիոնական դրամների մասին է խոսքը: Ոմանք սա ներկայացնում են որպես ռեկետ, շորթում, ներկայացրու, թե ինչն ինչոց է»:
«Նամակն ուղարկվում է խոշոր ընկերություններին, ես ներկայացնում եմ մեր ծրագրերը և խնդրում, որ դրանք հավանելու դեպքում ֆինանսապես աջակցեն հիմնադրամին: Նման նամակներ ուղարկվել են 473 ընկերության, որոնցից 383-ը չեն արձագանքել առհասարակ և ոչ մի լումա չեն փոխանցել: Պաշտոնապես ստացել ենք 4 մերժում, դրական արձագանք` 86: 10 միլիոն ես նշում եմ նամակում` որպես կողմնորոշիչ գումար, որ պատկերացնեն, որ իմ ակնկալիքները շատ ավելի մեծ են: 86-ի 50%-ից ավելին 10 միլիոն նույնիսկ չեն փոխանցել, բայց ես ուզում եմ երախտագիտություն հայտնել նվիրատուներին»,- ասաց Աննա Հակոբյանը: