Նոր բաժնետոմսեր թողարկած և հրապարակային առաջարկով (IPO) ներկայացած, հանրային բաց գործունեություն ծավալող «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը, նպատակ ունենալով նոր նախագծերով մշտապես ընդլայնել մատուցվող ծառայությունների սահմանները, մասնակցություն է ունեցել 100% by Telcell պրոդուկտի գործարկմանը:
Երևանում և հարակից բնակավայրերում տեղադրվել են արտաքին մարտկոցների (Power bank) կայաններ, որոնք մարդկանց հնարավորություն կտան միշտ լիցքավորված պահել տարբեր սարքավորումներ:
Մարտկոցները (Fast charger) կարող են կարճ ժամանակում 100%-ով լիցքավորել այնպիսի սարքավորումներ, ինչպիսիք են՝ հեռախոսը, ականջակալը, սմարթ ժամացույցը, պլանշետը: Մարտկոցը կարելի է վերցնել մոտակա կայանից և վերադարձնել ցանկացած այլ կայան, իսկ օգտվել հնարավոր է Telcell Wallet-ի միջոցով, և այլ հավելվածի կարիք չկա։
Արտաքին մարտկոցներն անլար են, չեն սահմանափակում տեղաշարժը, ունեն 3 տարբեր լիցքավորիչ լարեր՝ USB Type C, USB Micro C և Lightning connector (Apple)։
Մարտկոցներից օգտվելու ձևը շատ պարզ է.
● անհրաժեշտ է ուղղակի սքանավորել կայանի QR կոդը,
● հաստատել վճարումը,
● վերցնել մարտկոցը,
● լիցքավորել 100%-ով,
● վերադարձնել 100% by Telcell-ի ցանկացած կայան։
Նոր ծառայությամբ ընկերությունն ընդլայնված հնարավորություններ է ստեղծում իր օգտատերերի համար: Կայանների տեղակայմանը կարելի է ծանոթանալ Telcell Wallet-ի անձնական էջի համապատասխան բաժնի քարտեզում։
Նոր պրոդուկտի թողարկումն աճի տեմպ կհաղորդի ընկերությանը, իսկ ապագայում նաև կխթանի ընդհանուր շահույթի աճը՝ որպես բիզնեսի նոր ուղղություն։
Telcell վճարահաշվարկային ընկերությունը հիմնադրվել է 2007թ. Հայաստանում՝ որպես առաջին վճարային տերմինալային ծառայություններ մատուցող ընկերություն։ Ներկայում այն ունի տերմինալային ամենամեծ ցանցը և Telcell Wallet հավելվածը։ Ընկերությունը կարողացել է պահպանել առաջատար դիրքերը խիստ մրցակցային դարձած շուկայում և դիվերսիֆիկացրել պորտֆելը մի շարք ռազմավարական ուղղություններով՝ ստեղծելով էկոհամակարգային բիզնես։
Վերջին 7 տարիների ընթացքում Telcell-ը գրանցել է տարեկան միջինը 37% շահույթի աճ:
«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից