▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

100 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներ կաշխատեն ՀՀ պետական կառավարման համակարգում․ Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբերից 100 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներ «իԳործ» ծրագրի շրջանակում կներգրավվեն ՀՀ պետական կառավարման համակարգի աշխատանքներին: Այս մասին Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տեսանյութ հրապարակել.

«Ուրախ ենք նրանց Հայաստանում ընդունելու եւ իրենց փորձն ի բարօրություն մեր երկրի ծառայեցնելու համար», գրել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաեւ տեղադրել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի եռալեզու հաղորդագրությունը․

«Հարությունը Հարվարդի համալսարանից, Անահիտը Սորբոնից ու Ալինը Լիվերպուլից «իԳործ» ծրագրի հարցազրույցների փուլը հաղթահարելուց հետո կհամալրեն ՀՀ արդարադատության նախարարության շարքերը: Նրանց պես աշխարհի լավագույն համալսարաններն ավարտած 100 սփյուռքահայ մասնագետներ սեպտեմբերից կվերադառնան հայրենիք և ավելի քան 20 գերատեսչություններ կցնցեն միայն դրական առումով: Հայաստանի համար ռազմավարական և քաղաքական մեծ նշանակություն ունեցող «իԳործ»-ը երկրի պատմության մեջ առաջին նմանատիպ ծրագիրն է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին