▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

11 երկրներից 30 բլոգերի այցելությունն Արցախ սառը ցնցուղ էր Ադրբեջանի համար

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Արցախի Հանրապետությունում մեկնարկած բլոգերների միջազգային ֆորումի անցկացման իրողությունը, որին մասնակցում է ավելի քան 30 բլոգեր 11 երկրներից, սառը ցնցուղ է Ադրբեջանի իշխանությունների համար։ Բլոգերների միջազգային ֆորումի կազմակերպումը կարևորագույն նշանակությունի ունի հետևյալ առումներով։ Նախ՝ միջազգային ֆորումի կազմակերպումն ինքնին, ըստ էության, բլոգեր Լապշինի գործի շարունակությունն է, որտեղ դիվանագիտական-քաղաքական հարթություններում ներգրավված էին միջազգային իրավունքի մի քանի սուբյեկտներ և նախևառաջ Ադրբեջանն ու Բելառուսը, որոնք և հանդիսանում էին բլոգերի արտահանձնման հարցում շահագրգիռ կողմերը։ Այս տեսանկյունից, բլոգերների միջազգային ֆորումի նախաձեռնումը Արցախում, որն առ այսօր չի հանդիսանում միջազգային իրավունքի սուբյեկտ, ուղղակիորեն վկայում է Լապշինի գործով Ադրբեջանի ու Բելառուսի դիվանագիտական խոշոր ձախողման մասին։ Երկրորդ՝ կարծում եմ այս հարցում կա ևս մեկ կարևոր սկզբունքային հանգամանք, այն է՝ բլոգերների միջազգային ֆորումը իրականացվում է արցախյան կողմի նախաձեռնությամբ, որտեղ Հայաստանի քաղաքական մասնակցության հարց առհասարակ դրված չէ։ Եվ երրորդ՝ սա հստակ ուղերձ է ոչ միայն Ադրբեջանին ու Բելառուսին, այլև ողջ միջազգային հանրությանը՝ ի ցույց դնելով այն մոտեցումը, որ Արցախն իր պետականությունը կառուցում է ոչ թե մարդու իրավունքների ոտնահարման քաղաքականությամբ, ինչպես մենք ականատես եղանք Լապշինի գործի հետ կապված Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պարագայում, այլ՝ առաջնորդվելով ժողովրդավական սկզբունքներով։

Կարեն Վերանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին