▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

14 ակտիվիստներ կհանդիպե՞ն Սերժ Սարգսյանի հետ

 

Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման բողոքի ցույց և նստացույց իրականացնող ակտիվիստների և փոխոստիկանապետ մասնակիցներով գնան ՀՀ նախագահական նստավայր և հանդիպեն նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ որոշ լրատվամիջոցների ներկայությամբ:
Այժմ Բաղրամյան պողոտայում թեժ քննարկումներ են ընթանում այն հարցի շուրջ, թե ովքեր են գնալու նախագահի հետ հանդիպման: Որոշները դեմ են նախագահի հետ հանդիպմանը, որոշներն էլ կարծում են, որ պետք է այսօրա հարցը լուծել ամեն կերպ՝ թեկուզ նախագահի հետ հանդիպելով:
«Սա պարազիտության տեղ չի, ովքեր ուզում են այս ամենի միջոցով դիվիդենտներ շահեն, թող գնան: Այնպիսի խումբ պետք է գնա նախագահի հետ հանդիպման, որ այսքան մարդու կարողանանք պատասխան տալ»,- ասաց ակտիվիստներից մեկը:
Մեկ ուրիշ քաղաքացի էլ առաջարկեց կոնկրետ օրվա հարցը լուծել ու գնալ տուն, հետո ով կուզի իշխանափոխություն անել՝ ելնելով կուսակցական և այլ հայացնքերից, թող գա և անի.
«Հիմա ժողովրդի հարց ենք լուծում»: Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հիմնականում դեմ է արտահայտվում “Armenia Today” կայքի համակարգող-ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը, ըստ որի՝ նախագահը հարցին լուծում չի տալու, այս պահին ըստ նրա՝ Ս. Սարգսյանը փորձում է ուղղակի դիվիդենտներ շահել:“Armenia Today” կայքի համակարգող-ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը, ըստ որի՝ նախագահը հարցին լուծում չի տալու, այս պահին ըստ նրա՝ Ս. Սարգսյանը փորձում է ուղղակի դիվիդենտներ շահել:

Armenia Today կայքի համակարգող, ակտիվիստ Արգիշտի Կիվիրյան դեմ է, որ Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման բողոքի ցույցի մասնակից ակտիվիստները հանդիպեն Սերժ Սարգսյանի հետ և կարծում է, որ ՀՀ նախագահը հարցին լուծում չի տալու` այս պահին ըստ նրա, Սերժ  Սարգսյանը փորձում է ուղղակի դիվիդենտներ շահել:

Ավելի վաղ Երևանի փոխոստիկանապետի և ակտիվիստների մեջ նախնական համաձայնություն էր ձեռք բերվել, ըստ որի  մի խումբ ակտիվիստներ` հիմնականում բողոքի ակցիան համակարգող 14 հոգանոց խումբը,  գնալու են ՀՀ նախագահական նստավայր և հանդիպելու են  Սերժ Սարգսյանի հետ՝ որոշ լրատվամիջոցների ներկայությամբ:
Դրանից հետո  Բաղրամյան պողոտայում թեժ քննարկումներ են սկսել այդ հարցի շուրջ. ոմանք  դեմ են Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին