▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

18-ամյա Լևոնն իր համառության և կամքի ուժի շնորհիվ արդեն քայլում է. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

«Երբ այս տարվա մարտ ամսվա վերջին այցելեցի Լևոնին՝ նա պառկած էր վերակենդանացման բաժանմունքում՝ միացված արհեստական շնչառության ապարատին։ Լևոնի հիվանդության մասին կարդացել էի լրատվական կայքերից մեկում։ 18-ամյա տղայի մոտ ախտորոշվել էր Գիյեն-Բարեի սինդրոմ, նա ունակ չէր շարժել ձեռքերն ու ոտքերը, անգամ ինքնուրույն շնչել։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի անձնակազմն ամեն ինչ անում էր նրա կյանքը փրկելու համար, սակայն Լևոնին ծայրահեղ ծանր վիճակից հանելու միակ տարբերակը Օկտագամա դեղն էր, որի նվազագույն կիրառումը 5 օրն էր։ Դեղը բավական թանկ է, և մեկ օրվա օգտագործման գումարը կազմում է ավելի քան մեկ միլիոն դրամ։

/filemanager/uploads/levon_anna.jpg

Շատ ուրախ եմ ու նաև շնորհակալ, որ իմ խնդրանքին արձագանքեցին մեր բարերարները, ընկերները, և հնարավոր եղավ կարճ ժամանակահատվածում դեղորայքը ձեռք բերել։ Այս վեց ամիսների ընթացքում Լևոնի բուժումը Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում կազմակերպվել է բացառապես անվճար։ Այժմ Լևոնը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում է, որտեղ կրկին մեր բարերարների աջակցությամբ վերականգնողական բուժում է ստանում։ Մասնագետների քրտնաջան աշխատանքի, իր համառության և կամքի ուժի շնորհիվ Լևոնն արդեն ինքնուրույն քայլում է։ Համոզված եմ, որ վերականգնողական բուժումն էլ ավարտելու է մեծ արդյունքներով և ինչպես ինքն է խոստացել, բուժումից հետո գնալու է Էջմիածին՝ Մայր աթոռում աղոթելու»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին