▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

20-րդ դարի հայտնի թուրք գրողը իրեն հանդիպած ամեն հայից ներողություն էր խնդրում

20-րդ դարի հայտնի թուրք գրող և բանաստեղծ Նազըմ Հիքմեթի խորթ դուստրը պատմել է գրողի անձնական կյանքի, նախասիրությունների և սովորությունների մասին: Թուրքական «odatv.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Հիքմեթի վերջին կնոջ՝ ռուս Վերա Տուլյակովայի առաջին ամուսնությունից ծնված դուստրը՝ Աննա Ստեփանովան խոսել է նաև հայերի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հիքմեթի վերաբերմունքի մասին: Թուրք գրողի խորթ դուստրը պատմել է, որ Հիքմեթը շատ կնամեծար էր, նա մեծ հարգանքով էր վերաբերվում յուրաքանչյուր կնոջ: Մի անգամ տրամվայում համբուրել էր ուղեկցորդուհու ձեռքը, ինչից հուզված ուղեկցորդուհին լաց էր եղել, քանի որ ոչ ոք մինչ այդ նրա ձեռքը երբեք չէր համբուրել: «Նա կոմունիստ էր, աթեիստ և հեղաշրջման կոչեր էր անում: Ի դեպ, Նազըմ Հիքմեթն Օրհան Փամուքից դեռ շատ առաջ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա այստեղ իր հանդիպած յուրաքանչյուր հայից ջանում էր դրա համար ներողություն խնդրել, իրեն մեղավոր էր զգում»: Ստեփանովան, սակայն, նշել է նաև, որ Հիքմեթը, միևնույն ժամանակ, Աթաթուրքի և նրա ժամանակաշրջանի երկրպագուն էր, տարված էր այդ շրջանում երկրում կատարված փոփոխություններով:

Աղբյուր` Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին