▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2015 թվականը՝ լույսի միջազգային տարի

2015թ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է լույսի միջազգային տարի: Լույսի միջազգային տարին համընդհանուր նախաձեռնություն է, այն նպատակաուղղված է մարդկությանն իրազեկելու լույսի և տեսողական տեխնոլոգիաների կարևորությունն իրենց կյանքում, ապագայի և հասարակության զարգացման հարցում։ Լույսի միջազգային տարին կազմված կլինի համակարգված գործունեությամբ գործելով ազգային, տարածաշրջանային և միջազգային հարթակներում: Ծրագիրը ներառում է ավելի քան 100 գործընկեր 85 երկրից, այդ թվում են, գիտական հանրությունները, թանգարանները, համալսարանները և այլ կազմակերպություններ:

Հիշեցնենք, որ գիտության բոլոր ոլորտները կամ հիմնված են, կամ էլ առնչվում են լույսի տեսությանը, լույսը հիմնական ազդակներից է Տիեզերքը և մեզ շրջապատող աշխարհը հասկանալու համար։ Այն միջոց է, որով մարդիկ տեսնում են իրենք իրենց, միմյանց, և իրենց տեղը Տիեզերքում։ Լույսը մշակույթի և արվեստի էական մասն է կազմում, և համարվում է աշխարհի միավորիչ խորհրդանիշը։ Լույսի միջազգային տարին հրաշալի միջոց է մարդկանց լայն զանգվածներին տեղեկացնելու լույսի գլխավոր դերը մեր ներկայում և ապագայում։


Հայկական աստղագիտական ընկերություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին