▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Կադիրովը շնորհավորում է Արթուր Վանեցյանին

Ներքին Չարբախի տներից մեկում հայտնաբերվել է 56-ամյա բնակչի դին՝ կախված վիճակում

Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են 16-ամյա. . .

Ի՞նչ է արվել այս տարի և ի՞նչ հավակնոտ ծրագրեր կիրականացվեն 2020-ին․ Զարուհի Բաթոյան

Այն, ինչ հիմա դուք եք անում, նման է մուկ ու կատվի վազքին. Անի Սամսոնյան

«Դուք ուղեղո՞վ եք մտածել, թե՞ հետույքով»․ Ռիչարդ Մադլենյան

Իրոք հրավիրում եմ էլի, քաղաքապետ տղա եմ. Ինչպե՞ս Նիկոլ Փաշինյանը մերժեց Սպիտակի քաղաքապետին

Հազարներից մեկը. Արտաշես Ալեքսանյանը 1988-ին 18 կյանք է փրկել

Ես գիդեմ, օր դու սաղ ես. դու չիդես մեռնելն ինչ է. ազդեցիկ տեսանյութ գյումրեցի պրոդյուսեր. . .

Ընտրյալին չեմ ճանաչելու որպես իմ պատրիարք․ Կարո Փայլան

Ինչպե՞ս է Մարիամ Փաշինյանը երգում մեքենա վարելիս

Ջերմուկի քաղաքապետարանը ծառե՞ր է հատել՝ Ամուլսարի ճանապարհները շրջափակողների համար

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 1,5 ամսական երեխա է մահացել

Որքան գումար է հատկացրել Երեւանի վարչական շրջաններից յուրաքանչյուրը՝ Ամանորի կորպորատիվ միջոցառման համար

«Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկել 2020-ի բյուջեին, ոչ թե աղետի գոտու վերականգնման նախագծին.. . .

«Մեքենաների վերաարտահանումը, ընդհակառակը, բացասաբար է ազդել տնտեսական աճի ցուցանիշի վրա». Բաբկեն Թունյան

Ինձ մի հատ կոֆե կտա՞ք...Ինչպե՞ս Արմեն Սարգսյանին դիմավորեցին «Արեգակ»​ ներառական​ փուռ-սրճարանում

Ինձ ասում էին երեխեքի հետ եմ հանդիպելու...Արմեն Սարգսյանն անակնկալի եկավ

«Զվարթնոց»-ում հայտնաբերվել է պայուսակ, որտեղ եղել է 4000 ԱՄՆ դոլար

Կյանքից հեռացել է իմ կյանքի ամենակարևոր մարդկանցից մեկը` Արմենուհի տատս

Ամանորի ծախսերի համար 271 մլն դրամը խորհուրդ կտայի ուղղել Գյումրի, քանի՞ տնակի հարց. . .

Մաշա Մատվեևան՝ իր արտաքինը ծաղրողների, որդուն միայնակ մեծացնելու և սիրելի ունենալու ցանկության մասին

Թալանել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի ավտոմեքենան

Օտարների մեջ ապրելիս մարդիկ միշտ ճակատիս վրա կարդացել են, որ ես հայ եմ․․․Արտո Թունջբոյաջյան

Համարեք, որ ես գյումրեցի եմ և մոտ ապագայում ուզում եմ այստեղ տուն գնել․ Արմեն Սարգսյան

Դեպքեր, որ երբեք չեն մոռացվի... Սիրուշոն տեսանյութ է հրապարակել

88-ին ունենայինք այնպիսի կազմակերպված կառույց, ինչպիսին այսօր ԱԻՆ-ն է, ավելի քիչ զոհեր կունենայինք

Ինչպես է Նազենի Հովհաննիսյանը սերիալում համբուրում մեկ էլ այլ կնոջ

Ծաղկեպսակ՝ Ռոբերտ Քոչարյանի անունից

Ո՞ւր են նայում վարչական շրջանի ղեկավարների աչքերը. Թեհմինա Վարդանյան

Եթե մի օր դու այլևս ինձ չսիրես, ես հենց այդ գիշեր կմեռնեմ. Ալեքսանդր Բաբասյանի հուզիչ գրառումը

Աշխարհի չափ ենք գոհ, պարոն Փաշինյան. Լեռնանցքի բնակիչները՝ վարչապետին

Ի՞նչ պետք է իմանան իրավաբանական անձինք հունվարի 1-ից ավտոմեքենա ներկրելիս

Նիկոլ Փաշինյանը Սպիտակում մասնակցել է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրիի բացման արարողությանը

Աբովյանի դպրոցներից մեկի բակում հայտնաբերվել է 34-ամյա տղամարդու կախված դի. նա թաղումից տուն. . .

Նիկոլ Փաշինյանը Լոռիում է՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին

Չկաս... Գժական հանճարեղս, խելահեղ սիրողս, ոչ մեկին «չնմանս». Նաիրա Զոհրաբյան

Քո մասին, Գյումրի՛, ես շարունակում եմ մտածել նախ և առաջ որպես հայ... Արմեն Սարգսյանի արխիվային տեսանյութը

Փաշինյանի գաղտնի հանձնարարությունը

Ամանորին Երեւանում ծախսվելու է մոտ 10 անգամ շատ, քան Տարոն Մարգարյանի օրոք

Հրահանգվել է ստուգել Ծառուկյանին պատկանող շինությունների օրինականությունը. Արդեն մի բան գտել են

Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ Փաշինյանի բանակցությունները եւ որտե՞ղ

Արսեն Բաբայանի հետ հեռախոսազրույցից հետո «Իմ քայլի» պատգամավորին հարցաքննության են կանչել

Ո՞վ եւ ինչո՞ւ է հրահանգել ոչնչացնել ԱԱԾ փաստաթղթերը․ բացառիկ մանրամասներ

Անին տխուր էր. Կարո Փայլանն այցելել է հայ-թուրքական սահման

Խոնարհումս նրանց, որոնք հավատացին, որ կյանքը մահից հզոր է. Նախագահը՝ «Գյումրի, իմ սեր» համերգին

«Մելիքբեկյանին առաջարկել եմ երկուշաբթի օրվանից գնալ արձակուրդ». Թովմաս Գրիգորյան

Махнём? Չեքիջյանի հոբելյանին նվիրված համերգից հետո Փաշինյանն ու Մաեստրոն գինի են խմել

ՊՆ-ն դիզվառելիքի մատակարարաման պայմանագիր է կնքել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածուի. . .

31 տարի անց աղետի գոտում ապրող ևս 227 ընտանիք բնակարանի գնման վկայագիր կստանա

2020թ․ հունվարի 1-ից թանկացող ապրանքատեսակների ցանկը

«2020թ․ հունվարի 1-ից թանկացող ապրանքատեսակների ցանկը Հայաստանը 2015 թվականից հանդիսանում է ԵԱՏՄ անդամ, և այլ երկրներից Հայաստան ներմուծվող ապրանքների համար 2015թ․ հունվարի 1-ից Հայաստանում գործում են ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերը։ Չնայած նրան, որ Հայաստանը բանակցությունների արդյունքում իրավունք էր ստացել աստիճանաբար համապատասխանեցնել նախկին դրույքաչափերը ԵԱՏՄ ստանդարտներին, այնուամենայնիվ, բազմաթիվ ապրանքատեսակների մաքսատուրքեր արդեն իսկ բարձրացել են։ Իսկ ահա 2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող գրեթե բոլոր ապրանքատեսակների վրա սկսում են տարածվել ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերն ամբողջությամբ։
     Ինչպես նշեցինք, ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ապրանքների ներմուծման մաքսային դրույքաչափերի ավելացման հետևանքները Հայաստանի տնտեսության վրա արդեն իսկ նկատելի են։ Մեր հրապարակումներում բազմաթիվ անգամներ անդրադարձել ենք ամեն տարի թանկացող ապրանքատեսակներին և այժմ ցույց կտանք, թե որ ապրանքատեսակներն են թանկանալու արդեն 2020 թվականի հունվարի 1-ից։ Այսպիսով, 2020 թվականի հունվարի 1-ից թվով 699 ապրանքատեսակի մաքսային դրույքաչափ ավելանալու է:
     Թանկացող ապրանքատեսակների թվում կան նաև առաջին անհրաժեշտության ապրանքներ, դեղորայք։ Մասնավորապես, սկսած 2020 թվականի հունվարի 1-ից ավելանալու են մսի, մսից սննդային ենթամթերքների որոշ տեսակների, կաթնամթերքի, կենդանական կամ բուսական ծագման ճարպերի, յուղերի, ձեթի մաքսային դրույքաչափերը՝ 2,5-3 տոկոսով, իսկ մարգարինինը թանկանալու է 12 տոկոսով։

Գյուղատնտեսության ոլորտը ևս զերծ չի մնա թանկացումներից։ Գյուղատնտեսական մթերքների, կենդանիների կերերի, հացահատիկի, հացահատիկի սերմնացուի մաքսազերծման համար ներմուծողները սահմանին կվճարեն 3-4 տոկոսով ավել, իսկ պարարտանյութեր ներմուծողները՝ 2.5-4 տոկոսով ավել։ Մանկական սննդի, խմորիչների, ինչպես նաև ծխախոտային հիմքով ապրանքների մաքսային դրույքաչափերը կավելանան 2-3 տոկոսով։ Մաքսատուրքերի ավելացումը հարված է հասցնելու նաև առողջապահության ոլորտին։ Ներմուծված դեղագործական արտադրանքը, դեղամիջոցներն ու անտիբիոտիկները թանկանալու են 2-4 տոկոսով։ Նույն չափով ավելանալու են նաև դեղերի ստեղծման համար անհրաժեշտ քիմիական նյութերի, միացությունների, օքսիդների մաքսային դրույքաչափերը, ինչը նվազեցնելու է հայրենական դեղագործության մրցունակությունը։ Տեքստիլ արդյունաբերությունը ևս չի խուսափի թանկացումների այս շղթայից։ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից կտորեղենի, գործվածքների, մանածագործական իրերի ներմուծման համար գործող մաքսային դրույքաչափերը բարձրանալու են 4-6 տոկոսով։ 3 տոկոսով ավելանալու են չմշակված կաշվի, ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի, պղնձի, պղնձյա իրերի մաքսատուրքերը, իսկ ալյումինի և ալյումինե արտադրատեսակների մաքսային դրույքաչափերը ավելանալու են 6-9 տոկոսով։

Թանկացումներ են սպասվում նաև շինարարության ոլորտում։ 3 տոկոսով ավելանալու են շինանյութի (ավազ, կավիճ, գիպս և այլն), ցեմենտի և դրա հավելումների մաքսային դրույքաչափերը։

Բացի սա, ԵԱՏՄ անդամ երկիր չհանդիսացող երկրներից ներմուծման դեպքում ավելանալու են հետևյալ ապրանքների մաքսատուրքերը․ ներկեր ու լաքեր՝ 2 տոկոս, հիգիենայի պարագաներ, լվացող միջոցներ՝ 2 տոկոս, փայտ, փայտից պատրաստված իրեր՝ 2-8 տոկոս, կերամիկա, մետաղակերամիկա՝ 2-5 տոկոս, ապակի, ապակե արտադրատեսակներ՝ 5-6 տոկոս, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, բիժուտերիա՝ 6 տոկոս, ջեռուցման կաթսաներ, տուրբիններ, սառնարաններ, սառցարաններ՝ 6-9 տոկոս, էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ՝ 6 տոկոս։
     Քաղաքացիներին հատկապես հետաքրքրող և, թերևս, ամենաշատ քննարկված ապրանքատեսակը թանկացող ավտոմեքենաներն են։ Դրանց թանկացումների վերաբերյալ մամուլում կան բազմաթիվ հրապարակումներ, և հանրության լայն շերտեր տեղյակ են նոր դրույքաչափերով ավտոմեքենաների ներմուծման գներից։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ևս անդրադարձել է այս թեմային և օրինակներով ցույց տվել, թե որքանով կավելանան մեքենաների գները ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի՝ ուժի մեջ մտնելու օրվանից։ Հոդվածին կարող եք ծանոթանալ այստեղ։
     Այսպիսով, կարող ենք փաստել, որ ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի՝ ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանն ակամա դառնալու է ԵԱՏՄ անդամ երկրների արտադրանքի «գերին», քանի որ այլ երկրներից ապրանքների ներմուծման մաքսային դրույքաչափերը դարձնում են դրանք ավելի թանկ և հետևաբար՝ անմրցունակ։ Սա է պատճառը, որ Հայաստանի տնտեսության կախումը ԵԱՏՄ երկրներից և առավելապես Ռուսաստանից դառնալու է առավել ակնհայտ։
     Հավելենք, որ այլ երկրներից ներմուծվող ապրանքների համար գանձվող մաքսային վճարները հավաքվում են ԵԱՏՄ ընդհանուր բյուջե, որից Հայաստանին վճարվելու է 1,22 տոկոսը»։

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին