▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

25 000 հայեր դա արեցին՝ պարգեւելով «իմքայլական աստծուն» մի քանի օրվա արհեստական շնչառություն. Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը նոր գրառում է արել. «Ազգ, բանակ, հաղթանակ» կարգախոսն ամենալավն է։

«Մի 25`000 հայ ողջունեցին 7`000-ից ավելի տղերքի մահը, հողերի վաճառքը, հավատարմության երդում տվեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարներին:

Անիմաստ եմ համարում խոսել վարչական ռեսուրսից: Ոչ ոք չի կարող զրկել քեզ արժանապատվությունից` միայն դու ինքդ: 25 000 հայեր դա արեցին, պարգեւելով «իմքայլական աստծոն» մի քանի օրվա արհեստական շնչառություն:

Հետո՞..

Բաղրամյանում տպավորիչ էր Ռուբեն Մխիթարյանի ելույթը. երբ սկսեն մարդկանց կլոնավորումը, Ռուբոյից մի 20-25 հատ պետք ա:

Էս կարգախոսը ամենալավն է` Ազգ, Բանակ, Հաղթանակ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին